Արդեն 3-րդ անգամ երկվորյակ որդի լույս աշխարհ բերած իջևանաբնակ Սահակյանների ընտանիքը, որն ուղիղ 10-ը տարի գլխին տանիք չի ունեցել, վերջապես բնակարան է ստացել: Այժմ սակայն գլուխ է բարձրացել նրանց մտահոգող հաջորդ խնդիրը: Բազմազավակ ընտանիքը նոր բնակարան տեղափոխվել չի կարող, քանի որ այնտեղ կահույք ու առաջին անհրաժեշտության իրեր չկան: Օգնության ձեռք մեկնելու խնդրանքով նրանք դիմել են Ռոզա Ծառուկյանին, որը խնդրի մասին տեղեկանալիս ոչ միայն դրական արձագանք է տվել, այլև մեկ օր անց անձամբ մեկնել Իջևան:
ՙՓարավոն՚ հանգստի և ժամանցի համալիրը վերազինվել է համաշխարհային ստանդարտներին համապատախանող ամենավերջին սերնդի գերհզոր ձայնային և լուսային էֆեկտներով: Կատարելագործված տեխնիկայի շնորհիվ համալիրն այսուհետև հնարավորություն է ունենալու մրցակցելու համաշխարհային մասշտաբի կառույցների հետ: Նախաձեռնության հեղինակը ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն է: Վերազինման ամբողջ աշխատանքը կատարել է լուսային սարքավորումների և ժամանցի արդյունաբերության ոլորտում իր մրցակիցը չունեցող իտալական աշխարհահռչակ ՙԿլեյ Պակի՚ ընկերությունը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv