ՙՍե Ցե Սե դիզայն՚ ընկերությունների խումբը, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցած վստահության ու նրա հեղինակության շնորհիվ, եվրոպական շուկայում կներկայացնի նաև հայկական արտադրանքը: Կարճ ժամանակ է անցել նախաձեռնությունից ու առաջին խմբաքանակը շուտով կբռնի դեպի Եվրոպա ճանապարհը: Գագիկ Ծառուկյանի ու ՙՍե Ցե Սե դիզայն՚ ընկերությունների խմբի սեփականատեր Ալեքսանդր Բոյցի և կոշկեղեն արտադրողների հետ հանդիպման մանրամասները՝ տեսանյութում:
ֆերմերների ազգային միավորման և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախաձեռնույամբ անցկացվել է «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության և արտահանման հիմնախնդիրներըե խորագրով համաժողով: Ավանդույթի համաձայն ամեն տարի անցկացվող համաժողովի ժամանակ ՖԱՄ նախագահ Ռոզա Ծառուկյանը հանդես է եկել Առկա մարտահրավերները և հաղթահարման ուղիները խորագրով զեկուցմամբ, ամփոփել է նախորդ տարիներին գյուղատնտեսության ոլորտում կատարած աշխատանքը, ներկայացրել ոլորտում եղած խնդիրներն ու մատնանշել է դրանց լուծման ուղիները: Համաժողովին ի թիվս գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ներկա էր նաև Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանը: Իգոր Նազարուկը հանդես է եկել «Բլեառուսի գյուղատնտեսական ներուժը և Հայաստանի ու Բելառուսի գործակցության հեռանկարներըե խարագրով զեկույցով և նշել, որ Բելառուսը պատրաստ է ընդլայնել գործակցության շրջանակը Հայաստանի գյուղատնեսության ոլորտի հետ: Համաժողովի մասնակիցները ողջունել ու կարևոր են համարել օրակարգում ընդգրկված գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված հարցերը, հանդես են եկել ելույթներով ու առաջարկներով: Ֆերմերները վստահեցրել են, որ համաժողովը լավագույն առիթն է ամփոփելու կատարած աշխատանքը, խոսելու առաջիկա անելիքների մասին ու բարձրաձայնելու ոլորտում առկա առաջնահերթ խնդիրները:
Պահպանել մեր մշակութային հարուստ ժառանգությունն ու փոխանցել այն սերունդներին. Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը հերթական մշակութային ծրագիրն է իրականցրել: Ուշադրության կենտրոնում այս անգամ եղել են 20-րդ դարի հայ մեծանուն կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, Ղազարոս Սարյանն ու Ադամ Խուդոյանը: Հիմնադրամի հովանավորությամբ Արամ Խաչատրյան տուն-թանգարանում անցկացվել է հայ կոմպոզիտորական դպրոցի ՙՀզոր հնգյակին՚ նվիրված համերգային երեկո, որին ներկա են եղել Ծառուկյան ընտանիքի անդամները: Ծրագրի գաղափարը ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանինն է:
Մարտի 16-ին ՙՀրապարակ՚ օրաթերթում լույս էր տեսել Գավառում բնակվող Ամալյա Ղազարյանի բաց նամակը, որն ուղղված էր մեր երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում նաև բարերար Գագիկ Ծառուկյանին: Տիկին Ամալյան, ում որդին մարտի դաշտում կորցրել է առողջությունը, նամակում հայտնել էր, որ իր ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում և ունի բարի մարդկանց ուշադրության կարիքը: Գագիկ Ծառուկյանն անմիջապես արձագանքել է տիկին Ամալյայի նամակին՝ հանձնարարելով բարեգործական հիմնադրամի կողմից մեկ միլիոն դրամ հատկացնել նրա ընտանիքին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv