Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը շարունակում է հայկական լեգենդար կոնյակի հաղթարշավը: Աշխարհում մեծ ճանաչում ունեցող «Նոյ» ապրանքանիշը համալրվել է հայկական կոնյակագործության ամբողջ պատմություն մեջ իր տեսակով նախադեպը չունեցող՝ Նոյ 30 և Նոյ 50 տարի հնեցմամբ նոր կոնյակներով: Հայկական կոնյակագործության փառահեղ պատմությունն ամփոփող կոմբինատի նոր գլուխգործոցներն իրենց շքեղ տեսքով ու կատարյալ որակով գերազանցում են նույնիսկ աշխարհում լավագույնը համարվող այլ բրենդներին: Կոնյակների շնորհանդեսին, ի թիվս աշխարհի տարբեր երկներից ժամանած 100-ավոր հյուրերի, ներկա են գտնվել նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
1991թ. մայիսի 6-ը վճռորոշ եղավ նոյեմբերյանցի 14 ոստիկան ազատամարտիկների համար: Այդ օրը հայրենիքի սահմանը պաշտպանելու մեկնող ազատամարտիկները զոհվեցլ են Ոսկեպարի անտառում: Ավանդույթի համաձայն ամեն տարի Նոյեմբերյանում Ռոզա Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցում և ծաղիկներ դնում զոհված ազատամարտիկների հուշակոթողին: Այս տարի ևս ավանդույթը չխախտելով Ռոզա Ծառուկյանը այցելել Նոյեմբերյան, հանդիպել է զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների հետ և այս տարի ևս Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի կողմից նրանց հանձնել է դրամական օգնություն:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv