Հայ առաքելական եկեղեցին նշել է Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը կամ Խաղողօրհնեքը: Այն Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Ինչպես հանրապետության բոլոր եկեղեցիներում, Այնպես էլ Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում վաղ առավոտից տրվել է Սուրբ պատարագ, որին ի թիվս հազարավոր հավատացյալների, ներկա են եղել նաև Ծառուկյանների ընտանիքի անդամները: Ավանդույթի համաձայն, կատարվել է խաղողի օրհնություն, օրհված խաղողը բաժանվել է հավատավոր ժողովրդին:
Բրազիլիայում շարունակվում են 31-րդ ամառային օլիմպիական խաղերը: Քառամյակի կարևորագույն մարզական խաղերում հայ մարզիկներին աջակցելու համար Ռիոյում են գտնվում նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv