«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ բարձր առաջադիմություն ունեցող լիբանանահայ երիտասարդները հնարավորություն կունենան կրթություն ստանալու Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այս մասին նախորդ տարի Լիբանան կատարած այցի ընթացքում հայտարարել էր Գագիկ Ծառուկյանն ինքը: Տրված խոստումն այսօր վերածված է իրականության, ուսում ստանալու նպատակով Հայաստան է ժամանել 11 լիբանանահայ երիտասարդ: Հայրենիքում նրանց առաջինն ընդունել է Գագիկ Ծառուկյանը՝ հայտնելով, որ հիմնադրամը փոխանցելու է ուսանողների ամբողջ վարձը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv