Հանրապետության մշակութային կյանքում ուղիղ վեց օր մեծ աշխուժություն մտցրած և հայ հանդիսատեսին առավել մեծ բավականություն պարգևած Երևանի շեքսպիրյան միջազգային 12-րդ թատերական փառատոնը մոտեցավ տրամաբանական ավարտին: Փառատոնի շրջանակում Հայաստան այցելած աշխարհահռչակ ռեժիսորներն ու դերասնները այսօր հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ: Աշխարհահռչակ ռեժիսորները շնորհակալություն են հայտնել փառատոնի հովանավոր Մուլտի Գրուպ կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանին մշակութային կյանքում կարևոր նշանակություն ունեցող հեղինակավոր փառատոնի անցկացմանը աջակցելու համար: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ միշտ պատրաստ է աջակցել մեր հանրապետության դերն ու հեղինակությունը աշխարհում բարձրացնող ցանկացած միջոցառման:
Հոկտեմբերի 26-ից 28-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում անցկացվում է «էքսպո Ռուսաստան-Հայաստան 2016 պլյուս Իրան» 7-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը, որի բացմանն այսօր մասնակցել են նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին ռեպորտաժը կցուցադրենք քիչ անց: Ցուցահանդեսի ավարտին Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների բազմաթիվ հարցերին, անդրադառնալով Հայաստանի տնտեսական վիճակին, նաեւ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ շրջանառվող լուրին: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ երկու տարի քաղաքականության էջը փակել է, բայց իր ժողովրդի հետ է: Եթե անհրաժեշտությունը լինի, հնարավոր է փակված գիրքը, ծալված էջը բացվի,- ասել է նա:
Արդյունաբերության տարբեր ճյուղեր ներկայացնող 100-ից ավելի ընկերություն՝ մեկ վայրում: «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր մեկնարկել է տարածաշրջանում ամենախոշոր՝ «Էքսպո Ռուսաստան, Հայաստան պլյուս Իրան 2016» 7-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը: Բացման արարողությանն, ի թիվս տարբեր երկների բարձրաստիճան ներկայացուցիչների, մասնակցել է նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv