ՏԻՄ ընտրությանն ընդառաջ Ծառուկյան խմբակցության պատգամավորները հանդիպել են Ախուրյան խոշորացված համայնքի բնակիչների հետ: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ մասնագետներն ու տնտեսագետները օրեր շարունակ այցելել են Շիրակի մարզի բազմաթիվ գյուղեր եւ քաղաքներ, առանձնացրել բնակիչներին հուզող առաջնային խնդիրները: Ախուրյանցիների հետ հանդիպման ժամանակ խմբակցության պատգամավորները հավաստիացրել են, որ ունեն բոլոր խնդիրների լուծման բանալին: ԲՀԿ-ն Ախուրյանում առաջադրել է Կարեն Սերգոյանի թեկնածությունը: Հրապարակում հավաքված ախուրյանցիներին տեսաուղերձով է դիմել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv