Ամանորին անհամբերությամբ սպասող հայ մանուկներն այս տարի ևս անմոռանալի ակնթարթների պակաս չեն զգա: Իսկ դրա համար «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը պատրաստվել է, ինչպես հարկն է: Տոնական բազմաթիվ անակնկալներ՝ մեր երկրի հարյուր հազարավոր երեխաների համար: Ավանդույթի համաձայն՝ Նոր տարվա ամենասիրելի հերոսները՝ Ձմեռ պապերն ու Ձյունանուշները,նվերներով լի պարկերով դեկտեմբերի 26-ից շրջում են Երևանի ու մարզերի բոլոր շրջաններով, ուրախություն պարգևում իրենց հանդիպող փոքրիկներին:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ հանրապետության ամբողջ տարածքում շարունակում է տարբեր անակնկալներ մատուցել երեխաներին: Հերթական անգամ Երևանի ու մարզերի հարյուրավոր անապահով ընտանիքներ, իրենց փոքրիկների հետ, հնարավորություն են ստացել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել Ամանորի շքեղ միջոցառման: Հիմնադրամը հոգացել է ոչ միայն նրանց ուղևորափոխադրման խնդիրն ու ճանապարհածախսը, այլև ջանք չի խնայել, որպեսզի մանուկները ժպտալու և երջանականալու ևս մեկ առիթ ունենան:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv