Ուրբաթ, 15 Մարտի 2019 17:44

Օպերայի սրճարանների ապամոնտաժման 2-րդ օրն անցավ առանց միջադեպերի

Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքներն այսօր առավոտյան կրկին շարունակվել են: Ի տարբերություն նախորդ օրվա, սրճարանների աշխատակիցները բողոքի ակցիա չեն անցկացրել: Քաղաքապետարանից հայտնել են, որ որեւէ անօրինական գործողություն չի իրականացվել, տնտեսվարողները պատշաճ ծանուցվել են, իսկ սրճարանների տարածքում մի քանի օրից արդեն կսկսվեն կանաչապատման աշխատանքները: Այսօր հայտարարություն է տարածել Ջազզվեի սեփականատերերից Արմեն Պետրոսյանը: Նա կոչ է արել դադարեցնել բողոքի գործողությունները` պայքարը տեղափոխելով իրավական հարթություն: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ հայտնել է, որ երեկ Մաշտոցի պողոտայում քաղաքացուն հարվածներ հասցրած ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2024 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։