Մարտի 11-ից 15-ը Ադրբեջանի զինված ուժերը նախատեսում են իրականացնել խոշորագույն զորավարժություն: Այն կրելու է հարձակողական բնույթ: Հայաստանի պաշտպանական գերատեչությունում արձանագրել են, որ համաձայն Վիեննայի 2011 թվականի փաստաթղթի՝ ԵԱՀԿ տեղեկատվական ցանցով զորավարժության անցկացման մասին Ադրբեջանը պարտավոր է ծանուցել մասնակից երկրներին, ինչը դեռևս չի արել: Սպասվող զորավարժությանն է անդրադարձել նաև Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Մենք չենք պատրաստվում վախենալ, կշարունակենք զարգացնել և ամրացնել մեր երկիրը, բարձրացնել մեր բանակի մարտունակությունը և վարել ճիշտ աշխարհաքաղաքականություն»,- հայտարարել է Բաբայանը: