Items filtered by date: Չորեքշաբթի, 28 Ապրիլի 2021
Չորեքշաբթի, 28 Ապրիլի 2021 22:06

Էպիկենտրոն 28.04.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 28 Ապրիլի 2021 20:30

Անցուդարձ 28.04.2021

Published in Անցուդարձ

Տիգրան Ավինյանն ու Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել են «Աստրազենեկա» պատվաստանյութով: Առողջապահության նախարարի պաշտոնակատարը պատվաստվել է լրագրողների ներկայությամբ, փոխվարչապետի պաշտոնակատարը՝ առանց լրագրողների: Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել են նաև Ավանեսյանի քույրը, ամուսինը, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ: Երկրորդ չափաբաժինը կստանան երկու ամիս հետո: Պատվաստվելուց հետո պաշտոնյաներն իրենց լավ են զգացել:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: ՊԵԿ-ն առաջարկում է կրճատել ԱԱՀ-ի գումարների փոխհատուցման ժամկետները՝ 3-ից դարձնելով 1 ամիս: Մեկ այլ փոփոխությամբ՝ առաջարկվում է վերացնել արտահանման ծրագրերի արտոնյալ ժամկետի սահմանափակումը և արտոնությունները երկարաձգել մինչև 2029 թվականը:

Իշխող խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ-ն գումարել է արտահերթ նիստ: Առաջին ընթերցմամաբ ընդունվել են Քրեական օրենսգրքում և կից օրենքներում, ինչպես նաև Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: Դրանցից մեկով խորհրդարանի առաջիկա ընտրություններին խստացվելու է ընտրախտումների համար նախատեսված պատասխանատվությունը: Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել նախագծերի քվեարկությանը: ԲՀԿ-ն վերապահումներ է ներկայացրել առաջարկված փոփոխությունների վերաբերյալ:

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը այս գիշեր Շվեյցարիայից վերադարձել է հայրենիք: Մեր պատվիրակությանը Զվարթնոց օդանավակայում դիմավորել են ՀԱՕԿ-ի և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները: Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է չեմպիոնական տիտղոսով: Նժույգի վրա վարժությունում ոսկե մեդալակիր էր դարձել Արթուր Դավթյանը:

15 օրում իրականացվել է կորոնավիրուսի դեմ 2641 դեղաչափ պատվաստում: Օրեր առաջ ներկրվեց ռուսական պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը: Առողջապահության նախարարության մասնագետը հայտարարել է,որ առաջիկայում հանրապետությունը կստանա նաև երրորդ տեսակի՝ չինական պատվաստանյութը: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալը ներկայացրել է Կովիդի դեմ պատվաստումների օրացույցի փոփոխությունները:Ըստ դրանց՝ «Աստրազենեկա»-յով կարող են պատվաստվել նաև երիտասարդները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։