Items filtered by date: Ուրբաթ, 23 Ապրիլի 2021
Ուրբաթ, 23 Ապրիլի 2021 22:30

Էպիկենտրոն 23.04.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ձերբակալելու որոշումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: «Սկզբունքային դատավորները հավատարիմ են մնում իրենց տված երդմանը»,- հայտարարել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն էլ Սյունիքի դեպքերը որակել է ուղղորդված: Լիլիթ Մակունցը նաև նշել է, թե երբ է հրաժարական տալու Նիկոլ Փաշինյանը և հակադարձել վարչապետի հասցեին առաջին նախագահի աղմկահարույց հայտարարությանը:

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքը պատերազմին մի քանի տասնյակ հերոսներ է տվել: Այսօր Պռոշյանում կայացել է Արցախի հերոս Վահագն Ասատրյանի անվան՝ հերոսների վերականգնողական քաղաքի հիմնարկեքը: Կառուցվող քաղաքի բնակիչներն էլ լինելու են բացառապես պատերազմում վիրավորված ու առողջությունը հայրենիքին նվիրած տղաները:

Տարածաշրջանային հարցերի մասնագետներն այսօր Երևանում անցկացրել են խորհրդաժողով «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում» թեմայով: Որոշ հայ պաշտոնյաների հնչեցրած բարեկամության կոչերը փորձագետները համարում են Հայաստանի իշխանության կողմից Թուրքիայի նախապայմանները լուռ կատարելու դրսևորում: Գիտնականներն անդրադարձել են նաև հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ մատնանշելով, թե ինչ ռիսկեր կարող է դա առաջացնել Հայաստանի համար:

Տարբեր երկրներից ժամանած հեղինակավոր իրավապաշտպանները, խաղաղասերներն ու քաղհասարակության ներկայացուցիչները Երևանում քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքները: ՄԱԿ-ում խորհրդատվական հատուկ մարմնի կարգավիճակ ունեցող MAAT կազմակերպության անդամներն ու հայ փորձագետները ներկայացրել են միջազգային հարթակներում ագրեսոր Ադրբեջանի դեմ պայքարի արդյունավետ ճանապարհները: Ճանաչված մասնագետների խումբն առաջիկայում նախատեսում է այցելել նաև Արցախ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։