Items filtered by date: Հինգշաբթի, 25 Մարտի 2021
Հինգշաբթի, 25 Մարտի 2021 22:05

Էպիկենտրոն 25.03.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 25 Մարտի 2021 20:30

Անցուդարձ 25.03.2021

Published in Անցուդարձ

«Պատերազմի չորրորդ օրն անվտանգության խորհրդի նիստում Օնիկ Գասպարյանը չի առաջարկել դադարեցնել պատերազմը»,- կառավարությունում լրագրողներին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը: Արմեն Գրիգորյանը հերքել է պնդումները, թե կառավարությունը պատերազմում կրած պարտության սլաքներն ուղղում է դեպի բանակը: ԱԽ քարտուղարը նաև պարզաբանել է, թե ինչու ՍՈՒ 30 կործանիչների համար բանակը հրթիռներ չի ունեցել: Իսկ կառավարությունը հերթական նիստում որոշել է մինչև 97.5 տոկոսով ավելացնել ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների աշխատավարձերը: Հայաստանում հյուրընկալվող արցախցիների համար հյուրընկալության պետական աջակցության ծրագրի ժամկետն էլ երկարաձգվել է:

Ազգային ժողովն ամփոփել է հերթական նիստերը: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում է պետական դավաճանության և լրտեսության համար նախատեսել ցմահ ազատազրկում՝ նախկին 10-15 տարվա փոխարեն: Նիստի ընթացքում ելույթ են ունեցել անկախ պատգամավորները և բողոքել իրենց հանդեպ կառավարության արհամարհական վերաբերմունքից: Մեղադրանքներ են հնչել ԱԺ նախագահի հասցեին:

Վրաստանից Բուլղարիա գնացող Caucasus Online ինտերնետային ընկերությունն իր մալուխները վաճառել է ադրբեջանական ընկերությանը: Տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական կողմը փորձում էր ձեռք գցել ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ 51 տոկոսը, բայց գործարքը քաղաքական հարթակում զսպվում էր: Վրացական ընկերությունը, սակայն, շրջանցելով իշխանությանը, գործարքի է գնացել ադրբեջանական ընկերության հետ: Այժմ Ալիևի մտերիմներից ադրբեջանցի խոշոր գործարար Նասիբ Հասանովը Caucasus Online պրովայդերի 100% սեփականատերն է: Փորձագետներն ահազանգում են՝ գործարքը լուրջ խնդիր կարող է դառնալ Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար։

Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը: Քննարկվել է Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքը: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ նոյեմբերի 18-ին իր հրապարակած «ճանապարհային քարտեզ»-ի կարևորագույն կետերից մեկն Արցախի բնականոն կյանքի վերականգնումն է: «Այս պահին ունենք բավականին շոշափելի արդյունքներ, բայց անելիքների ծավալը շատ մեծ է»,- ասել է վարչապետը: Արցախի նախագահն էլ մատնանշել է գլխավոր խնդիրները՝ բնակարաշինություն և վնասների փոխհատուցման հարց:

Կապիտան Լևոն Բարսեղյանն այն հայորդիներից մեկն է, ով մինչև վերջին շունչը կռիվ է տվել թշնամու դեմ՝ արյան գնով պաշտպանելով հայրենիքը: Դեռ մանկուց էր որոշել՝ զինվորական է դառնալու: Մասնագիտությամբ լեռնային հետախույզը ռազմի դաշտ է մեկնել պատերազմի առաջին օրերից, մարտնչել ամենաթեժ կետերում:

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը շարունակում է աճել: Արձանագրվել է այս տարվա նոր «ռեկորդը». մեկ օրում վարակակիրների թիվն աճել է 1257-ով: Մահացել է 18 քաղաքացի: Առողջապահական համակարգը կրկին աշխատում է գերծանրաբեռնված, կա մահճակալային ֆոնդի խնդիր, ասել է Առողջապահության նախարարը: Եթե զգոնությունը չբարձրացնենք, առաջիկայում կրկին ծանր իրավիճակ ենք ունենալու:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։