Items filtered by date: Հինգշաբթի, 07 Հունվարի 2021
Հինգշաբթի, 07 Հունվարի 2021 22:05

Էպիկենտրոն 07.01.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Սահմանազատման վերաբերյալ պաշտոնատար անձանց միակողմանի հայտարարությունները կարող են իրավական հետևանքներ ունենալ: Իրավապաշտպաններն ու միջազգային իրավունքի մասնագետները վտանգավոր են համարում այն հայտարարությունները,որ Սյունիքից ոչ մի սանտիմետր չի զիջվել: «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով խորհրդաժողովի ժամանակ փորձագետները, պետական սահմանների որոշման իրավական հիմքերից բացի, քննարկել են նաև Արցախի ինքնորոշման, ռազմագերիների վերադարձի վերաբերյալ հարցեր:

«Կապիտոլիումի շենքի վրա հարձակումը Միացյալ Նահանգների համար խայտառակություն էր»,-«Էպիկենտրոն»-ի հետ հեռախոսազրույցում ասել է «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը: Նա մտավախություն է հայտնել,որ ամերիկացիների ուշադրությունը շեղելու և իր ազդեցությունն ընդգծելու համար Թրամփը կարող է հարձակվել Իրանի վրա: Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանն էլ կարծիք է հայտնել, որ ամերիկյան հետտոնական իրադարձությունները ոչ թե խայտառակություն են, այլ ճգնաժամի սկիզբ:

Անցած մի քանի օրերի ընթացքում Սյունիքի Շուռնուխ և Որոտան գյուղերում նոր իրավիճակ է հաստատվել: Բնակավայրերի, ընդհանուր առմամբ, մոտ 3 տասնյակ շենք-շինություններ ու բազմաթիվ հողատարածքներ անցել են ադրբեջանական վերահսկողության տակ: Թշնամին վերահսկում է նաև Գորիս-Կապան ավտոճանապահի մի հատվածը: Տեղի բնակիչների անվտանգությունը շարունակում է սպառնալիքի տակ մնալ:

Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները շարունակում են նստացույցը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նրանք Ամանորը ևս դիմավորել են Հանրապետության հրապարակում՝ վրանների տակ: Քաղաքացիները նշել են, որ տոնելու ոչինչ չունեն, իսկ ցուրտն ու անբարենպաստ պայմանները չեն կարող խոչընդոտել իրենց պայքարին: Ցուցարարները չեն պատրաստվում համակերպվել նորանոր տարածքների զիջման, խորացող տնտեսական ճգնաժամի և սոցիալական անարդարության հետ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր հոգեհանգստյան կարգ է մատուցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Հունվարի 7-ը Հայ Առաքելական եկեղեցու համար հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց: Լրագրողների հետ զրույցում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն անդրադարձել է եկեղեցի-իշխանություն հարաբերություներին՝ նշելով, որ անհասկանալի կլիներ, եթե երկրում ստեղծված իրավիճակում եկեղեցին որպես դիտորդ մնար:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։