Items filtered by date: Հինգշաբթի, 11 Հունիսի 2020
Հինգշաբթի, 11 Հունիսի 2020 22:03

Էպիկենտրոն 11.06.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 11 Հունիսի 2020 20:15

Անցուդարձ 11.06.2020

Published in Անցուդարձ

«Առնվազն այս պահին անհատ սպառողների համար կապույտ վառելիքը չի թանկանա»,- խորհրդարանում լրագրողներին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Սահմանին գազի գինը չթանկացնելու շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններն, ըստ նրա, դեռ շարունակվում են, քանի որ սահմանին գազի գնի ձեւավորման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմ չունենք: Գազի գնի թեմայի մասին անդրադարձ է եղել նաև նաև պետբյուջեի կատարողականի քննարկմանը: Բարձրաձայնվել է նաև հարցը, թե ե՞րբ է, ի վերջո, գործարկվելու Մեղրիի ազատ առևտրի գոտին:

 

Նախատեսվու՞մ է արդյոք Փաշինյան-Պուտին հանդիպում վարչապետի՝ Մոսկվա կատարելիք առաջիկա այցի շրջանակում: Հարցին ի պատասխան Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանն ասել է, որ այս պահին մանրամասները քննարկման փուլում են: Սերգեյ Կոպիրկինը անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին՝ նշելով, որ այդ ֆոնին հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը չպետք է տուժի: Դեսպանը պատասխանել է հարցին, թե համապատասխանու՞մ են արդյոք իրականությանը շրջանառվող լուրերը, որ Կրասնոդարում Հայասանից արտահանված մաքսանենգ բեռով ծխախոտ է բռնվել: Չի շրջանցվել նաև գազի սակագնի հարցը:

Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններն արցախյան հարցի շուրջ շարունակվում են: ԱԳ նախարարը խորհրդարանում մանրամասներ է ներկայացրել համավարակի պայմաններում բանակցային գործընթացի վերաբերյալ: Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է նաև Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարություններին՝ նշելով,որ Ռուսաստանի հետ ունենք ընդարձակ երկկողմ օրակարգ: «Էպիկենտրոն»-ի խնդրանքով նախարարը մեկնաբանել է նաև Իրանում օրերս տեղի ունեցած բողոքի ակցիան՝ ընդդեմ Իսրայելում Հայաստանի դեպանատան բացման:

Կառավարությունը բյուջետային վարկ կտրամադրի հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների համար: «Մենք հրաժարվում ենք այդ վարկի մի մասից, դրա փոխարեն ներգրավում ենք ներքին աղբյուրներից միջոցներ, որոնք շատ ավելի լավ պայմաններով են ներգրավվելու»,- ասել է վարչապետը: Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ բջջային հավելվածի միջոցով քաղաքացիները կարող են արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները: Նիստում չի շրջանցվել նաև կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, որն, ըստ Փաշինյանի, շարունակում է մնալ կառավարության թիվ մեկ օրակարգային խնդիրը:

ՊԵԿ նորանշանակ նախագահը հաստատել է մամուլում շրջանառվող լուրերը, որ Արդարադատության նախարարի  ընկերն է: Էդվարդ Հովհաննիսյանը միաժամանակ հերքել է Ռուստամ Բադասյանի դերակատարումը իր նշանակման գործում: ՊԵԿ նախագահը պատասխանել է նաև Հայաստանից Ռուսաստան մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու վերաբերյալ Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի սկանդալային հայտարարություններին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։