Items filtered by date: Հինգշաբթի, 07 Մայիսի 2020

Սուր շնչառական խնդիրների սրացմամբ պայմանավորված հանրապետությունում այս տարի կանչերի աճ է գրանցվել: Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ եթե նախորդ տարվա առաջին երկու ամիսներին կանչերի միջին օրական ցուցանիշը եղել է մոտ 850, ապա այս տարեսկզբին թիվը հասել է 950-ի: Մարտի սկզբից մինչև մայիսի 6-ը կորոնավիրուսի կասկածով հիվանդանոց է տեղափոխվել 2333 պացիենտ: Շտապօգնության ծառայության անձնակազմում ևս վարակվածության դեպքեր են գրանցվել:

Հինգշաբթի, 07 Մայիսի 2020 18:13

Էպիկենտրոն 07.05.2020

 

 

Published in Էպիկենտրոն

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Էդմոն Մարուքյանի հետ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության աշխատասենյակից դուրս գալուց հետո վարչապետը չի պատասխանել հանդիպման նպատակին ու բովանդակությանը վերաբերող հարցերին: Միայն նշել է, որ Մարուքյանի հետ սուրճ է խմել: Փոխարենը 40 րոպեանոց հանդիպումից որոշ փակագծեր է բացել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը: Էդմոն Մարուքյանն ասել է, որ Փաշինյանի հետ զրուցել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին:

Խորհրդարանում այսօր զեկույցներով են հանդես եկել տարածքային կառավարման, արդարադատության և սոցիալական ոլորտների պատասխանատուները: Նախարարները նաև պատասխանել են պատգամավորների հարցերին: Ռուստամ Բադասյանն առանձնացրել է հատկապես նախորդ տարի կառավարության նախաձեռնած բարեփոխումները կոռուպցիայի դեմ պայքարում, Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ճանապարհաշինությանը, իսկ Զարուհի Բաթոյանը 2019 թ.-ը բնութագրել է որպես նախապատրաստական տարի:

Կառավարությունն այսօր հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հերթական միջոցառումը: Այն կօժանդակի բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարողներին: Գործադիրը նաև 3 միլիարդ դրամ է հատկացրել աղետի գոտում՝ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում, 229 բնակարանի կառուցման համար: «Կառավարությունն աղետի գոտու բնակիչների առաջ բնակարանային խնդիրների գծով "դե յուրե" ունեցած պարտավարությունները ավարտին է հասցնում: Սա, սակայն, չի նշանակում, թե հետագայում որևէ ծրագիր չի իրականացվելու»,-ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը համաճարակային իրավիճակում շարունակում է սոցիալական աջակցությունը Երևանի ու մարզերի բնակիչներին: Ուշադրության կենտրոնում կրկին Գեղարքունիքի մարզն է: Հաշվի առնելով քաղաքացիներից ստացված մեծաթիվ զանգերը՝ հիմնադրամը հերթական անգամ սննդամթերք և անվճար պարարտանյութ է հատկացրել մարզի բնակիչներին: Զուգահեռ Երևանում շարունակվել են ախտահանման աշխատանքները:

Ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր տարի մայիսի 6-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանն այցելում է Նոյեմբերյան, ծաղիկներ խոնարհում 1991 թվականի այդ օրը Ոսկեպարում զոհված ոստիկանների հիշատակին նվիրված հուշակոթողին: Ռոզա Ծառուկյանը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից դրամական աջակցություն է տրամադրել զոհված ոստիկանների ընտանիքներին: Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում Ռոզա Ծառուկյանը հանդիպել է Իջևանում բնակվող Սահակյանների բազմազավակ ընտանիքին, հերթական աջակցությունը ցուցաբերել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։