Items filtered by date: Երկուշաբթի, 04 Նոյեմբերի 2019
Երկուշաբթի, 04 Նոյեմբերի 2019 22:14

Էպիկենտրոն 04.11.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Երկուշաբթի, 04 Նոյեմբերի 2019 19:30

ՊԵԿ-ի պարգևավճարները 2020թ.-ին կավելանան

Օրվա երկրորդ կեսին խորհրդարանում են եղել երկրի տնտեական բլոկի ներկայացուցիչները: Արդյոք կարո՞ղ են փոփոխվել ջրի, էլեկտրաէներգիայի և գազի սակագները, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահից հետաքրքրվել են լրագրողները: Գարեգին Բաղրամյանն ասել է, որ առաջիկա 10-15 օրվա ընթացքում, երբ կճշտվի 2021 թվականի էլեկտրաէներգիայի պահանջարկի և արտադրության հաշվեկշիռը, ավելի առարկայական կկարողանա խոսել էլեկտրաէներգիայի սակագնի մասին : Դավիթ Անանյանն էլ հայտնել է, որ 2020-ին ՊԵԿ-ի պարգևավճարները կավելանան:

Ինչպե՞ս անվանել այն երևույթը, որը շաբաթ օրը «բեմադրվել» էր մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանում և արժանացել հասարակության բուռն քննադատությանը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր անդրադարձել է «Հուզանք ու զանգ» ներկայացմանը, որը որպես ժամանանակից ներկայացում 2.7 մլն դրամի ֆինանսական աջակցություն է ստացել նախարարությունից: Պարզվում է՝ նախարարը չէր դիտել ներկայացումը և ծանոթ էլ չէր արդեն երկու օր հնչող տարատեսակ մեկնաբանություններին ու քննադատություններին: Արայիկ Հարությունյանը նաև ասել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

Ազգային ժողովը շարունակել է բյուջետային քննարկումները: Արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարները գալիք տարվա ծրագրերը ներկայացրել են դռնփակ ռեժիմով: «ՀՀ Զինված ուժերը կհամալրվի վերջին սերնդի սպառազինությամբ»,- հայտնել է Դավիթ Տոնոյանը, տեղեկացրել, որ ռուսական Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան կգան տարեվերջին կամ 2020-ի սկզբին: Նախարարը նաև ուշագրավ հայտարարություն է արել ապրիլյան պատերազմի հանգամանքների վերաբերյալ: Իսկ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնել է, որ առաջիկա տարում իր ղեկավարած նախարարությունը կունենա նոր ուղղաթիռ:

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին ընդառաջ Երևանում կայացել է «ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում» թեմայով կլոր սեղան քննարկում: Մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի,Ղազախստանի դեսպանները, նաև Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նա ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը համարել է լուրջ խնդիր, շեշտել՝ պետությունները չպետք է անեն քայլեր, որոնք ուղղված կլինեն որևէ պետության անվտանգության դեմ:

«Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումները ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են»,- ՖԲ ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երկրի ղեկավարը ավելի քան 35 րոպե տևած հեռարձակումը վերնագրել է «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում»: Անդրադառնալով շրջանառվող այն թեզին, թե բանակցությունները մտել են փակուղի,և խոսվում է պատերազմի վտանգի մասին՝ Փաշինյանն ասել է.«Այն իրավիճակը, որ մենք ունենք հայ-ադրբեջանական հարաբերություններում, միշտ էլ վտանգներ է պարունակում, սակայն դրանք ավելին չեն, քան եղել են 3, 4 կամ 5 տարի առաջ»: Վարչապետը մեկնաբանել է նաև Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովի պաշտոնանկության վերաբերյալ այն վարկածը, թե Դուշանբեում Փաշինյանն ու Ալիևը վերելակում դավադրության հարց են քննարկել, ինչը լսել է Հայրապետովը:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը տարել է 4 հաղթանակ և դարձել ոսկե մեդալակիր: Եզրափակիչի ճանապարհին հայ ըմբիշը ոչ մի միավոր չի տվել մրցակիցներին, իսկ վճռորոշ գոտեմարտում 11:7 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին: Մելիքյանի հաղթական գոտեմարտերն ամփոփել է Արամ Մանուկյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։