Items filtered by date: Ուրբաթ, 11 Հոկտեմբերի 2019
Ուրբաթ, 11 Հոկտեմբերի 2019 21:30

Ես կամ 11.10.2019 Սրբուկ

Published in Ես կամ
Ուրբաթ, 11 Հոկտեմբերի 2019 20:30

Անցուդարձ 11.10.2019

Published in Անցուդարձ
Ուրբաթ, 11 Հոկտեմբերի 2019 20:14

Էպիկենտրոն 11.10.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Ստեփանակերտում «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով իր աշխատանքն է սկսել Արցախի բարեկամների համաժողովը: Մասնակցում է մոտ 150 պատվիրակ՝ Արցախի հետ բարեկամական կապեր ունեցող մոտ երեք տասնյակ երկրներից: Այսօր նրանք քննարկել են Արցախի համար երկու կարևոր հարց. առաջինը վերաբերում էր Արցախի ինքնորոշմանը, մյուսը՝ միջազգային կապերի ընդլայնմանը: Համաժողովի աշխատանքներին մասնակցել է Արցախի նախագահը: Բակո Սահակյանը հայտարարել է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության:

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել: Քննարկվել է սիրիահայերի անվտանգության ապահովման հարցը:
Նիստին մասնակցել են Անվտանգության Խորհրդի քարտուղարն ու Սփյուռքի հարցերով հանձնակատարը: Արմեն Գրիգորյանն ու Զարեհ Սինանյանը մանրամասներ են հայտնել մոտ երկու ժամ տևած դռնփակ հանդիպումից, պատասխանել նաև հարցին, թե արդյոք պատգամավորներին հնարավորություն կտրվի՞ այցելել Սիրիա և տեղում ծանոթանալ իրավիճակին:

«Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մեկնարակել է «ՊանԱրմենիան Էքսպո 2019» միջազգային ցուցահանդես-ֆորումը: 10-րդ հոբելյանական ցուցահանդեսում իրենց արտադրանքն են ներկայացնում 120-ից ավելի առաջատար կազմակերպություններ՝ Հայաստանից, Արցախից , Ռուսաստանից, Գերմանիայից, Հունաստանից և Իրանից: Էքսպոյի նպատակը գործարար կապեր ստեղծելն ու հայկական արտադրանքը նոր շուկաներ արտահանելն է: Տաղավարներից մեկում տեղացիներին ու արտերկրից ժամանած հյուրերին իր արտադրատեսակներն է ներկայացրել «Մուլտի Ագրո» գիտարտադրական կենտրոնը:

Այն ծնողները, որոնք 2020թ-ի հուլիսից հետո երեխա կունենան, ծննդյան միանվագ ավելի շատ գումար կստանան: Առաջին երեխայի դեպքում՝ գործող 50.000 դրամի փոխարեն 300.000 , երկրորդի դեպքում՝ 150.000-ի փոխարեն 300.000 դրամ: Երրորդ և չորրորդ երեխայի լույս աշխարհ գալու դեպքում նպաստը նույնն է մնում: Կառավարությունը ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար 2020-ի բյուջեում լրացուցիչ 5.3 մլրդ դրամ է հատկացնում:

Սիրիայում պատերազմի վերսկսումը Միացյալ Նահանգների իմացությամբ ու նաև թույլտվությամբ է կատարվել: Փորձագետները կարծում են, որ միջազգային հանրության ու երկրների ղեկավարների դատապարտող հայտարարությունները ուշացած են, քանի որ Սիրիայի սահմանին Թուրքիան տևական ժամանակ գործողություններ էր պլանավորում: Մասնագետները դժվարանում են նախանշել իրավիճակի հանգուցալուծման ժամկետները, բայց վստահ են՝ եթե Սպիտակ տունը ցանկանա, կարող է զսպել Թուրքիային:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, հանդես եկել ելույթով: Երկրի ղեկավարն արձագանքել է Իլհամ Ալիևի՝ Նժդեհի հասցեին ուղղված մեղադրանքներին:Ադրբեջանի նախագահն իր ելույթում, անդրադառնալով Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանն, ասել է, որ «Հայաստանում տեղի է ունենում ֆաշիզմի հերոսացում»: Նիկոլ Փաշինյանն անհարկի է համարել պատմությունն աղավաղելու նպատակով այս ձևաչափի օգտագործումը:«Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից են հայ ժողովրդի համար: Եվ կարծում եմ, որ դա անհարգալից է նաև երկրների ղեկավարների նկատմամբ և այն ժողովուրդների նկատմամբ, որոնց նրանք այստեղ ներկայացնում են»,-ասել է Հայաստանի վարչապետը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։