×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Շաբաթ, 03 Նոյեմբերի 2018

Քննչական կոմիտեն ձեռք է բերել համակարգչային տեղեկության առգրավման և անվտանգության սարքավորումներ: Բլոկիրատոր կոչվող սարքավորումը հնարավորություն է ընձեռում համակարգչի կամ կրիչի տիրոջն առանց ավելորդ անհարմարություններ պատճառելու կարճ ժամանակում ներբեռնել դրանց մեջ եղած ամբողջ տեղեկությունը:  Տարբեր չափերի հատուկ պարկերն էլ  բացառում են  ինֆորմացիայի արտահոսքն ու ներհոսքը: Բլոկիրատորների կիրառումը կապահովի նախաքննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու սահմանադրական պահանջը: Հանցագործությունները բացահայտելու քննչական կոմիտեի ձեռք բերած  նոր սարքավորումների մասին՝ մեր գործընկեր Արթուր Հակոբյանի պատրաստած  տեսանյութում:

Արդյո՞ք պետք է փոխել Զվարթնոց օդանավակայանի անունը: Հարցն արդեն մի քանի օր  բուռն կերպով քննարկվում է սոցիալական ցանցերում և  մամուլում: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ֆեյսբուքյան օգտատերերից մեկն առաջարկեց  օդանավակայանն անվանակոչել մեծանուն շանսոնեի անունով: Շառլ Ազնավուրի անվան օդանավակայան ունենալու միտքը հակասություններ է առաջացրել հանրության մեծ մասի մոտ: Ոմանք կարծում են, որ դա Շառլ Ազնավուրի հանդեպ հարգանքն արտահայտելու գեղեցիկ ժեստ է, մյուսներն էլ հակված են մտքին՝ թե անմտություն է: Սկզբնաղբյուրից մինչև պատասխանատու. կողմերի կարծիքները Աիդա Կարապետյանն է լսել: 

Ստեփանակերտում երկու նոր թաղամաս է կառուցվում
Ստեփանակերտն, ավելի քան 500 բնակարանով, 2 նոր թաղամաս կունենա: Մինչեւ տարեվերջ տարածքների և նախագծերի պատրաստման աշխատանքերը կավարտվեն, իսկ բուն շինարարական աշխատանքները մեկնարկելու են 2019-ին:Ծրագրի շնորհիվ՝ բնակարաններ կհատկացվեն սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչներին և հիփոթեքային վարկավորման շրջանակում բնակարան ցանկացողներին: Արցախից պատմում է մեր գործընկեր Մարինե Մկրտչյանը:

Ադրբեջանը  ցանկանում  է ահաբեկչին ու հանցագործին   փոխանակել  հասարակ քաղաքացիների հետ, որոնց  պարտավոր է վերադարձնել հայկական կողմին: Այս երկրի՝  վերջերս արված հայտարարությունը  հենց այդ  մասին է վկայում: Պաշտոնական Ստեփանակերտն արդեն շանտաժ  է որակել  Բաքվի առաջարկությունը՝  գերիներին ու ձերբակալվածներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով փոխանակելու վերաբերյալ: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար  Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտարարել է՝ եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը ռազմագերիներին փոխանակելու պատրաստակամություն կհայտներ: Այս և Արցախի բանակցային գործընթացին վերաբերող վերջին զարգացումները՝  տեսանյութում:

Ինչո՞ւ է ձգձգվում Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու հարցը
Պետական գերատեսչությունների ղեկավարներն իրենց ոլորտի բյուջետային հատկացումները ներկայացնելուց հետո, պատասխանել են լրագրողների հարցերին: Այն մասին, թե ինչո՞ւ է ձգձգվում Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու հարցը, արդյո՞ք դատավորները զանգեր ստանում են իշխանությունից և Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունը կլինի՞ քաղաքական, թե ապաքաղաքական, կպատմի Ահարոն Հայրապետյանը:

Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովները համատեղ նիստերում շարունակում են քննարկել 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը: Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի, արդարադատության նախարարության և պետական այլ գերատեսչությունների ղեկավարները կամ նրանց տեղակալներն այսօր ներկայացրել են իրենց ոլորտներին հաջորդ տարի հատկացվելիք ծախսերը, նաև պատասխանել պատգամավորների հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում:

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բարձրավանդակներից մեկում ընթանում են հնագիտական պեղումներ: Հայտնաբերվել է նախաքրիստոնեական շրջանի հզոր պաշտպանական համակարգով ամրոց, որտեղ պահպանվել են եզակի կառույցներ` տաճար-սրբատեղի, պաշտամունքային շինությունների և այլ կառույցների հիմքեր ու հետքեր: Հնագետները գտնում են, որ գործ ունեն հետաքրքիր հուշարձանի հետ: Վստահեցնում են՝ նման հնություն չկա ամբողջ տարածաշրջանում:

Շաբաթ, 03 Նոյեմբերի 2018 11:28

Հանցանքի հետքով 04.11.2018

Շաբաթ, 03 Նոյեմբերի 2018 11:27

Անցուդարձ 03.11.2018

Published in Անցուդարձ
Շաբաթ, 03 Նոյեմբերի 2018 11:13

Էպիկենտրոն 03.11.2018

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։