«Եթե իշխանությունը շարունակի նույն ոճով, Հայաստանը կանգնած է լինելու ևս մեկ արտահերթ ընտրության առաջ»,-այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:«Հայաստան» դաշինքի առաջնորդն ասել է, որ մանդատները վերցնել-չվերցնելու վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չունեն, սակայն հավելել է, որ իրենք ստացել են պայքարը շարունակելու շատ լուրջ հնարավորություն: Քոչարյանը նաև նշել է, որ իրենց օրակարգում շարունակելու է մնալ իշխանություն վերցնելու հարցը: