«ՀԱՊԿ-ի գործողությունների արագությունը մեզ չի գոհացնում»,-խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարն անդրադառնալով Սահմաններում ստեղծված իրավիճակին՝ ընգծել է, որ հենց Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն են հորդուրում խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով: Փաշինյանը բացառել է մարտական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի հետ ունեցած դաշնակցային պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարումը: