Items filtered by date: Երկուշաբթի, 20 Հուլիսի 2020
Երկուշաբթի, 20 Հուլիսի 2020 22:04

Էպիկենտրոն 20.07.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Արարատի մարզի Նորամարգ գյուղի դպրոցի ծնողկոմիտեի անդամներն ու ուսուցիչներն այսօր ակցիա են իրականացրել մարզպետարանի մոտ՝ հայտարարելով, որ իրենց դպրոցի տնօրենի ընտրությունը միտումնավոր հետաձգվում է: Գյուղացիների խոսքով՝ ձգձգման պատճառ կարող է լինել այն, որ տնօրենի 3 թեկնածուներից հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի նախկին իշխանության օրոք ընտրված դպրոցի նախկին տնօրենը: Ակցիայի մասնակիցները նամակ են ուղղել մարզպետին՝ հորդորելով առաջիկա հինգշաբթի ապահովել արդար ընտրություն:

Նախօրեին ևս աշխարհի տարբեր երկրներում մեր հայրենակիցները բողոքի ակցիաներ են իրականացրել ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի: Միաժամանակ բազմամարդ ցույցեր են տեղի ունեցել Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում և ԱՄՆ-ում: Մեր հայրենակիցները եղել են հայկական դրոշներով, երգել են ժողովրդական երգեր, պարել քոչարի: Իսկ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ հայերի կազմակերպած բողոքի ակցիան ուղղորդվել է ադրբեջանցիների հակընդդեմ ակցիայով:

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին հաստատված հարաբերական անդորրը պահպանվել է նաև հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը: Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից արձակել է 137 կրակոց: Ճամբարակի մարտական դիրքերի ուղղությամբ կիրառվել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ: Ճգնաժամային կառավարման կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Տավուշի հատվածում կրակոցների մեծ մասը եղել է անկանոն, դրանց հայկական զինված ուժերը չեն պատասխանել: ՊՆ մամուլի խոսնակն էլ տեղեկացրել է, որ 3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա պարտադիր ժամկետային զինծառայողները միահամուռ դիմել են հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումները և թույլատրել շարունակել ծառայությունը, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։