Items filtered by date: Երկուշաբթի, 17 Սեպտեմբերի 2018
Երկուշաբթի, 17 Սեպտեմբերի 2018 22:35

Էպիկենտրոն 17.09.2018

Published in Էպիկենտրոն
Երկուշաբթի, 17 Սեպտեմբերի 2018 21:25

Երևի, մաս 139

Published in Երևի

Ոստիկանության 6-րդ վարչության և քննչական կոմիտեի աշխատակիցներն այսօր խուզարկություն են անցկացրել yerevan.today կայքի խմբագրությունում: Խուզարկությունից հետո կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը հայտարարել է՝ խնդիրը գուգլ համակարգի հետ է կապված, ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների ասուլիսի մասին տեղեկությունը ևս սխալ ժամանակահատվածում է ցույց տվել՝ 2 օր շուտ, քան կլիներ ասուլիսը: Նրա խոսքով՝ խուզարկությունն ընթացել է խախտումներով, կրկնակի ստուգումներով և վերջին 4 տարվա հրապարակումների ուսումնասիրմամբ: Խուզարկությանն արձահանքել են hատուկ քննչական կոմիտեն և ՄԻՊ գրասենյակը:

Երկուշաբթի, 17 Սեպտեմբերի 2018 20:27

Անցուդարձ 17.09.2018

Published in Անցուդարձ

Այսօր խորհրդարանում ճեպազրուցների օր էր: Թիվ մեկ թեման եղել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքը: 4 քաղաքական ուժերից ճեպազրույցներին մասնակցել են միայն երկուսը՝ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները: Ո՞ր քաղաքական ուժն է «սև» PR իրականացնում. պատգամավորները պատասխանել են հենց այս հարցին: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ քարոզարշավի ընթացքում սոցիալական ցանցերի միջոցով Նաիրա Զոհրաբյանին չընտրելու կոչեր են արվել: ԲՀԿ-ն ունի փաստեր և մտադիր է դրանք ներկայացնել եվրոպական կառույցներին:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկել է արդեն ավանդական դարձած քայլարշավով: Նաիրա Զոհրաբյանը բնակիչներին հավաստիացրել է՝ հաղթանակի դեպքում արդարացնելու է երևանցիների վստահությունը: Քայլարշավին հաջորդած բազմամարդ հանրահավաքի ընթացքում ԲՀԿ ներկայացուցիչները դատապարտել են սոցիալական ցանցերում իրենց նկատմամբ ակտիվ հակակաքարոզչությունը, անհեթեթություն համարել Ռոբերտ Քոչարյանի հետ առնչություն ունենալու վերաբերյալ լուրերը: Նաիրա Զոհրաբյանը Իմ քայլը դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին հրավիրել է բանավեճի, առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել Բարգավաճ Հայաստան կուսակցության երիտասարդական միությունը: Մուլտի Գրանդ հյուրանոցային համալիրում կայացել է Երիտասարդական նախաձեռնություններ. Հայաստան-Ռուսաստան 2018 աշխատաժողովը: Երիտասարդական նախաձեռնությունների իրականացման խոչընդոտները, զարգացման հեռանկարներն են քննարկել հայ երիտասարդներն ու Ռուսաստանից ժամանած մեկ տասնյակից ավելի երիտասարդական կառույցների ներկայացուցիչները: Աշխատաժողովին մասնակցել է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, արձանագրել, որ պետության կայացման գործընթացում կարևոր է բանիմաց, համակողմանիորեն զարգացած երիտասարդի դերն ու նշանակությունը: Մինչև աշխատաժողովի մեկնարկը Ռուսաստանից ժամանած հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։