Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների մայրերը հայտարարել են, որ միանում են Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին: Նրանք հյուընկալվել են վարչապետի նստավայրում: «Այսօր մենք՝ մայրերս, կոչ ենք անում լռեցնել աշխարհի բոլոր հրանոթները: Երեսուն տարի է՝ արցախաադրբեջանական հակամարտությունը մահաբեր վիշտ է Հայաստանի և Ադրբեջանի հոգեծին մայրերի համար: Կոչ եմ անում ադրբեջանցի մայրերին ևս հետևել այս արշավին»,- հայտարարել ապրիլի պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը:
ԲՀԿ ավագանու անդամները դատապարտում են իրենց նախընտրական ցուցակի 7-րդ համար Մարկոս Հարությունյանին ասֆալտին փռելու և այդ պահը նկարահանելուց հետո անմիջապես բաց թողնելու ոստիկանության գործողությունը՝ կոչ անելով գլխավոր դատախազությանը քննել ոստիկանության գործողությունների իրավաչափությունը: Տեղի ունեցածը ԲՀԿ-ն համարում է ոչ թե իր նկատամամբ քաղաքական ճնշման փորձ, այլ ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ պահվածք և մարդու իրավունքների խախտում:
«Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն Հայաստանում գոյություն չունի», հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյաը՝ անդրադառնալով 2 – րդ նախագահի՝ քաղաքականություն վերադարձին: Մինչև լրագրողների հարցերին պատասխանելը կառավարության ղեկավարն այսօր մասնակցել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի պաշտոնական բացմանը:
Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակի թեկնածուները՝ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ քայլարշավ, իսկ այնուհետև բազմամարդ հանդիպում են անցկացրել մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում: Սա ընտրություն է ոչ թե սևի և սպիտակի, դուխովի և անդուխի միջև, այլ ընտրություն է խոսքի և գործի միջև՝ անցնելով Նորք Մարաշի փողոցներով և բակերով՝ հայտարարել է ԲՀԿ ավագանու ցուցակի առաջատար Նաիրա Զոհրաբյանը: Նա կոչ է արել սեպտեմբերի 23-ին գնալ ընտրության և այս անգամ ձայն տալ կին թեկնածուի՝ դրա դիմաց ակնկալելով հոգատար և պատասխանատու աշխատանք:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv