Items filtered by date: Չորեքշաբթի, 21 Ապրիլի 2021
Չորեքշաբթի, 21 Ապրիլի 2021 22:15

Էպիկենտրոն 21.04.2021

Published in Էպիկենտրոն

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է ծանրամարտի Հայաստանի հավաքականին, որը փայլուն ելույթներ էր ունեցել Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում՝ հայրենիք բերելով 23 մեդալ: Շնորհավորելով մեր ծանրորդներին՝ ՀԱՕԿ նախագահն ընդգծել է, որ մեր ընտրանին աշխարհի ուժեղագույն հավաքականներից է և հերթական անգամ հաստատեց իր բարձր կարգը:

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփն ընդունել է Արցախյան վերջին պատերազմի հետևանքով տեղահանված ու Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին: «Հանուն Հադրութի» ՀԿ ներկայացուցիչները կառույցից պահանջել են դադարեցնել լռությունն ու պատշաճ արձագանքել պատերազմի ընթացքում ու դրանից հետո ագրեսոր Ադրբեջանի ցեղասպան գործողություններին:

Դրամատիկ իրադարձություններ Սյունիքում. Նիկոլ Փաշինյանին դիմավորել են հայհոյանքներով և վիրավորական արտահայտություններով: Քաղաքացիները փակ են պահել մարզի տարբեր համայնքների ճանապարհները, ինչի պատճառով վարչապետը ստիպված է եղել չեղարկել այցը Քաջարան: Վարչապետին ամենուր ուղեկցել են ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցները: Բողոքի գործողությունների ժամանակ բախումներ են տեղի ունեցել իրավապահների և սյունեցիների միջև: Երևանից այնտեղ են մեկնել ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը: Փաշինյանը Կապանում անցկացված խորհրդակցությանը հանձնարարել է կոշտ արձագանքել Սյունիքի դեպքերին: «Ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի»,- ասել է վարչապետը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրել է նախորդ տարվա հաշվետվությունն ու առաջիկա ծրագրերը: Ապրիլի 24-ին ընդառաջ՝ թանգարանում բացվել է ժամանակավոր ցուցադրություն մոտ 3 տասնյակ հայերի մասին, որոնք ցեղասպանությունը զգացել են իրենց մաշկի վրա: Ցուցադրությունն առանձնանում է նրանով, որ էքսկուրսավարների փոխարեն ցուցանմուշների մասին պատմում են թուրքական յաթաղանից մազապուրծ եղած ընտանիքների ժառանգները:

«Եվրոպայի խորհուրդն ունի՞ արդյոք բավարար ուժ, որ ստիպի Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին»,- Ստրասբուրգում եվրոպացի պատգամավորներին հարցրել է Միքայել Մելքումյանը: Հայաստանի պատվիրակության անդամը գործընկերներին կոչ է արել ցուցաբերել քաղաքական կամք և արագ լուծել գերիների հարցը: Այս հայտարարությունները Մելքումյանն արել է հարկերի և համաշխարհային ճգնաժամից դուրս գալու հարցի քննարկման ժամանակ: Նա խոսել է փոքր վարկերը զրոյացնելու խնդրի մասին՝ անդրադառնալով նաև այդ հարցի վերաբերյալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` օրերս արած առաջարկին:

Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին հանդիպումներ է ունեցել է ԲՀԿ երիտասարդների միության, ուսանողական խորհրդի և Աբովյան քաղաքի Երիտասարդական ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչների հետ: ԲՀԿ նախագահը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագրի նախնական տարբերակում ներառված այն դրույթները, որոնք վերաբերում են ուսանողներին և երիտասարդներին: Անդրադարձ է կատարվել մասնավորապես ուսանողական վարձերի, երիտասարդներին բնակարանով ապահովելու խնդիրներին, վարկերի զրոյացմանը, աղետի գոտու տնակային ավանների հարցի լուծմանը և հրատապ այլ թեմաների:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։