Items filtered by date: Հինգշաբթի, 01 Ապրիլի 2021
Հինգշաբթի, 01 Ապրիլի 2021 22:02

Էպիկենտրոն 01.04.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 01 Ապրիլի 2021 20:30

Անցուդարձ 01.04.2021

Published in Անցուդարձ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Նախագծով առաջարկվում է հրաժարվել ռեյտինգային համակարգից և անցում կատարել փակ համամասնական ընտրակարգին: Կողմ է քվեարկել միայն «Իմ քայլը» խմբակցությունը: «Բարգավաճ Հայաստան»-ը չի ներկայացել այսօրվա արտահերթին, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը չի մասնակցել քվեարկությանը: Օրակարգից դուրս կրկին ուշադրության է արժանացել Հովիկ Աղազարյանի պահվածքը: «Իմ քայլ»-ի պատգամավորը լրագրողների հետ զրույցում փորձել է արդարանալ Քարվաճառի մասին իր սկանդալային հայտարարության համար:

Կոմանդոսի հիմնած «Քաղաքացիական խորհուրդ»-ը կազմավորվել է: Դրա 12 հանձնախմբերում ընդգրկված են ինչպես մտավորականներ, այնպես էլ քաղաքական ու հասարակական գործիչներ: Խորհրդի առաջին ասուլիսի ընթացքում ներկայացվել են Արկադի Տեր-Թադևոսյանի քաղաքական կտակն ու գաղափարախոսությունը: Խորհրդի անդամների կարծիքով՝ Շուշիի վերաազատագրումը լիովին իրատեսական է:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում «Աստրազենեկա» պատվաստանյութի շուրջ առաջացած աղմուկին է անդրադարձել առողջապահության նախարարը: Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է,որ Հայաստանը չի մերժել Ռուսաստանին «Սպուտնիկ V» տեսակի պատվաստանյութի ներկրման հարցում: ՏՄՊՊՀ նախագահն էլ անդրադարձել է ձվի թանկացմանը:«Ես չեմ կարող զանգել ձու արտադրողին ու ասել՝ գինն իջեցրեք կամ բարձրացրեք»,- ասել է Գեղամ Գևորգյանը:

Պաշտոնյաների ընտանիքների անդամները հարկատուների հաշվին մարզադահլիճներ ու լողավազաններ կայցելեն: Սա ապրիլմեկյան կատակ չէ: Կառավարությունը փոփոխում է նրանց տրամադրվող սոցփաթեթների պայմանները: Կփոխվի նաև ԲՈՒՀ-երի ընդունելության կարգը: Վարչապետն էլ հայտարարել է, որ պետական բյուջեն գերակատարվել է մոտ 22 մլրդ դրամով: Գործադիրի նիստում աշխատանքից ազատվել է Տավուշի մարզպետը: Հայկ Չոբանյանը ԲՏԱ նախարարի պաշտոնում կփոխարինի Հակոբ Արշակյանին:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստում կրկին ռեկտոր չի ընտրվել.պատճառը քվորումի բացակայությունն է: Խորհրդի համալսարանական անդամները ներկայացել էին, իսկ լիազոր մարմնի ու կառավարության ներկայացուցիչները՝ ոչ: «Սաբոտաժ և բոյոկոտ ԲՈՒՀ-ի նկատմամբ».այսպես են ռեկտորի թեկնածուն և հոգաբարձուների խորհրդի անդամները գնահատել պետական մարմինների դիրքորոշումը Մայր ԲՈՒՀ-ի նկատմամբ:
 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։