Items filtered by date: Չորեքշաբթի, 03 Մարտի 2021
Չորեքշաբթի, 03 Մարտի 2021 22:15

Էպիկենտրոն 03.03.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Նիկոլ Փաշինյանը ծրագրում է արտահերթ ընտրությունների հարցի վերաբերյալ առաջիկա օրերին հանդիպումներ ունենալ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ: Այս մասին վարչապետը հայտարարել է Աժ-ի հետ հարցուպատասխանի ընթացքում՝ նշելով, որ արդեն հրավերներ է հղել Գագիկ Ծառուկյանին և Էդմոն Մարուքյանին: Փաշինյանն իրեն ուղղված մյուս հարցերին չի պատասխանել, նրա փոխարեն պատգամավորների հարցերին պատասխանել է Տիգրան Ավինյանը: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի մանրամասները՝ տեսանյութում:

Դիպուկահարներ, լուսաձայնային նռնակներ և ոստիկանական աննախադեպ հսկողություն՝ ԱԺ-ի տարածքում. այս պայմաններում է Հայրենիքի փրկության շարժման այսօրվա հանրահավաքը Բաղրամյան պողոտայում: Այն պահին, երբ վարչապետն իր թիմով մասնակցում էր պատգամավորների հետ հարց-պատասխանին, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հորդորել է իշխանականներին դուրս գալ շենքից և առերեսվել իրականության հետ: Ընդդիմությունը հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել բանակին և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Հարթակից հայտարարվել է, որ մեղադրանք է առաջադրվել ընդդիմության վարչապետի թեկնածուին՝ պետական կարգի տապալման հոդվածով: Վազգեն Մանուկյանն ասել է, որ համաձայն նախագահի նստավայրից ստացված պատասխանի՝ Օնիկ Գասպարյանն օրենքի ուժով մինչև մարտի 8-ը կմնա ԳՇ պետի պաշտոնում, իսկ մինչև այդ նախագահը նորից կդիմի ՍԴ:

Չորեքշաբթի, 03 Մարտի 2021 20:30

Անցուդարձ 03.03.2021

Published in Անցուդարձ

Այն ճանապարհներով, որոնցով ընթանում են Թուրքիան ու Ադրբեջանը, անհնար է տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնել, նման մտահոգություններ ունի Պետդումայի իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Կոնստանտին Զատուլինը: Ռուս պատգամավորն անդրադարձել է Իսկանդերի մասին Երևանից հնչած պաշտոնական հայտարարություններին: Ռուսական զենքը փնովելու նպատակը սեփական ձախողումների և բացթողումների պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելն է, նշել է Զատուլինը: Ըստ նրա՝ Եթե Փաշինյանը դեռ մի փոքր պատասխանատվություն է զգում երկրի հանդեպ, պետք է հեռանա:

Գանձասարի Մատենադարանի ձեռագրային ամբողջ հարստությունը՝ ավելի քանի 100 ձեռագիր, Երևանում է: Այցելուները հնարավորություն ունեն տեսնելու այն արժեքները, որոնք մինչև այս ներկայացված էին Արցախում: Գանձասարից Երևան են բերվել նաև Նապոլեոն Բոնապարտի նամակ-կոնդակն ու արցախցի թիկնապետ Պետրոսին պարգևատրելու հրամանագիրը: Ինչպե՞ս տարհանվեց թանգարանը, որքա՞ն կմնան ձեռագրերը Երևանում, և ե՞րբ կվերադառնան իրենց ծննդավայր՝պարզել է Արթուր Հովհաննեսյանը:

Ազգային ժողովում թեժ բանավեճ է ծավալվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջև: Իշխանականները Ռուբեն Վարդազարյանի հետ հարցուպատասխանի ընթացքում մոտ տասը անգամ տվել են նույն հարցը՝ արդյոք ԲԴԽ նախագահը նոյեմբերի 15-ին քաղաքական հայտարարություն արե՞լ է: Իսկ Վաղարշակ Հակոբյանը հետաքրքրվել է՝ Վարդազարյանն իրեն դասո՞ւմ է վնգստացող դատավորների շարքին: ԲԴԽ նախագահը խորհրդարան էր եկել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին ներկայացնելու համար: Բանավեճից հետո Վարդազարյանը հայտնել է, որ հրաժարական տալու մտադրություն չունի:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։