Items filtered by date: Ուրբաթ, 12 Փետրվարի 2021
Ուրբաթ, 12 Փետրվարի 2021 22:03

Էպիկենտրոն 12.02.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 12 Փետրվարի 2021 20:30

Անցուդարձ 12.02.2021

Published in Անցուդարձ
Ուրբաթ, 12 Փետրվարի 2021 19:00

Ձայնային հարված 12.02.2021

Published in Music Սթար

«Հայրենիքի փրկության շարժման օրակարգը նույնն է՝ հասնել վարչապետի հրաժարականին, ձևավորել նոր կառավարություն »,- հայտարարել է Վազգեն Մանուկյանը՝ Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ընթացքում: Այն նախաձեռնելու պատճառը եղել է Սյունիքի վերաբերյալ համացանցում շրջանառվող փաստաթուղթը: Մանուկյանը հայտնել է Սյունիքը պաշտպանելու նոր մտահղացման, Ազատության հրապարակում Շարժման կենտրոնական շտաբ ստեղծելու և առաջիկա ծրագրերի մասին:

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները մտահոգված են Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրինագծից: Նախագծում ներառված մի շարք կետերի ընդունման դեպքում բուհերը կարող են կորցնել ինքնավարությունը: Բացի այդ, խոսակցություններ կան, որ թատերական ինստիտուտը կարող է միավորվել մանկավարժական համալսարանի հետ: Ի՞նչ պարզաբանում է ներկայացրել ԿԳՄՍ նախարարությունը:

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ճանապարհային ոստիկանները 3 հոգով ծեծում երկու քաղաքացու:Դեպքը տեղի է ունեցել 2020 թվականի օգոստոսի 22-ին: Բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Խորհրդարանական ճեպազրույցների հիմնական թեմաներից մեկը համացանցում շրջանառվող այն հուշագրի տեքստն է, ըստ որի Հայաստանն իր զորքերը դուրս է բերում Կուբաթլուից և Զանգելանից, նաև կարգավորումներ են տրվում Գորիս-Կապան ճանապարհահատվածի հետ կապված հարցերին: Ընդդիմադիրները ողջամիտ կասկածներ են հայտնել գաղտնի հավելվածի մասին՝ նկատելով, որ դրանում կան կետեր, որոնք դե ֆակտո իրականացված են: Իսկ ահա «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը հայտարարել է, որ Գորիս-Կապան 21 կմ ճանապարհն անցում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքով, սակայն այն ոչ մի վայրկյան փակ չի եղել:

Փետրվարի 12-ը Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Ահնիձորցի արձակագիրը կդառնար 86 տարեկան: Նրա ընտանիքի անդամները, գրչակիցներն ու երկրպագուները այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ խոնարհել մեծանուն գրողի շիրիմին: Նրա գրականության երկրպագուները Մաթևոսյանին համեմատել են բաց նյարդի հետ, համոզմունք հայտնել, որ գրողը վերջին իրադարձությունները շատ ցավոտ կտաներ:

Օղակաձև զբոսայգում տեղադրված հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը պղծել են: Դեպքի առթիվ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում: «Որեւէ հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունը միանգամայն անընդունելի և դատապարտելի արարք է, որը պետք է բացառել մեր քաղաքից»,- ՖԲ-ում գրել է Հայկ Մարությանը: Նա ավագանու արտահերթ նիստից հետո խուսափել է «Էպիկենտրոն»-ի հարցերից: Փոխարենը դրանց պատասխանել է փոխքաղաքապետը: Փաշինյան-Մարության լարված հարաբերությունների, քաղաքապետարանում սկսված ստուգումների և արտահերթի օրակարգի մասին՝ Աիդա Կարապետյանի տեսանյութում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։