Items filtered by date: Երեքշաբթի, 12 Հունվարի 2021
Երեքշաբթի, 12 Հունվարի 2021 22:00

Էպիկենտրոն 12.01.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 12 Հունվարի 2021 20:30

Անցուդարձ 12.01.2021

Published in Անցուդարձ

Հայաստանի գրական ու մշակութային գործիչները երկրորդ հավաքն են անցկացրել՝ հայտարարելով «Ձայն Հայրենյաց» շարժման աշխատանքների մեկնարկի մասին: Հանդիպման ընթացքում մտավորականները քննարկել են Արցախյան երկրորդ պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակը, առաջարկել դրանից դուրս գալու ճանապարհներ: Առաջիկայում շարժումը պլանավորում է հանդես գալ նոր նախաձեռնություններով

6 տարի է անցել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից: Քրեական գործը թեև փակվել է, ռուսական ռազմաբազայի նախկին զինծառայող Վալերի Պերմյակովն էլ կրում է պատիժը, սակայն Ավետիսյանների հարազատները համոզված չեն, որ մարդասպանը գործել է մենակ: Այսօր՝ սահմռկեցուցիչ դեպքից 6 տարի անց, առաջին անգամ Ավետիսյանների տան խարխուլ և քանդված դուռը բացվել է:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Սյունիքում ու Գեղարքունիքում սահմանազատումների հետևանքով մեր անվտանգությանը սպառնացող մտահոգությունները: Արման Թաթոյանն ասել է, որ սահմանազատումը կատարվում է GPS-ով, մինչդեռ մասնավոր մի շարք այլ քարտեզներով ու ծրագրերով, օրինակ, Շուռնուխը հայկական գյուղ է: Օմբուդսմենի խոսքով՝ սահմանների որոշման հարցում մեխանիկական մոտեցումն անընդունելի է: Թաթոյանն անդրադարձել է նաև գերիների խնդրին, ընդգծել՝ ՊՆ-ից պարզաբանում է պահանջելու գերիների, անհետ կորածների ու զոհերի թիվը թաքցնելու համար:

Ծխախոտի տուփը կթանկանա մոտ 230 դրամով, Միքայել Մելքումյանի հաշվարկն է, որի հիմքում ծխախոտային ակցիզների վերաբերյալ նոր համաձայնագիրն է: Բացի դա, Մելքումյանի ղեկավարած Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում եղել է ևս 2 համաձայնագիր, մեկը՝ միտված միջուկային անվտանգության ապահովմանը, մյուսը՝ ապրանքային նշանների ավելի հեշտ գրանցմանը: Ֆինանսների փոխնախարարն էլ պատասխանել է հարցին, թե ստեղծված իրավիճակում պետությունն ունի՞ արդյոք թոշակ և աշխատավարձ բաժանելու խնդիր:

 

Ինչպե՞ս են գնահատում խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ բանակցություններն ու ընդունված համատեղ հայտարարությունը: Ըստ Էդմոն Մարուքյանի` հերթական անգամ քննարկումը ծավալվել է բացառապես թշնամու օրակարգի շուրջ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագամավոր Միքայել Մելքումյանի համոզմամբ՝ Հայաստանին պարտադրվում է այն, ինչ նախօրորք մտածվել է, այսինքն՝ պարտվողական քաղաքականության ծրագիրը շարունակվում է: Իսկ իշխանական խմբակցության պատգամավորները լրագրողների հարցերին կցկտուր պատասխաններ են տվել: Ըստ Համազասպ Դանիելյանի՝ դիվանագիտական հաջողությունների մասին դեռ վաղ է խոսել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։