Items filtered by date: Հինգշաբթի, 06 Օգոստոսի 2020
Հինգշաբթի, 06 Օգոստոսի 2020 22:01

Էպիկենտրոն 06.08.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ Արցախ մուտքի համար ավելի մեղմ պայմաններ են սահմանվելու: Կվերանայվեն նաև բաց տարածքներում հանրային միջոցառումների մասնակիցների թիվը: Արցախի պարետատունն այսօր հերթական նիստն է գումարել: Որոշում է ընդունվել մեղմացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները:

Այսօր հերթական բողոքի ակցիան էր  Արարատի մարզի Նորամարգ համայնքի դպրոցում: Բնակիչները չեն ընդունում նորանշանակ տնօրենին, որը, նրանց խոսքով, մարզպետ Գարիկ Սարգսյանի մերձավորն է: Դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները թույլ չեն տվել, որ նոր տնօրենը մտնի դպրոց: Արդյունքում իրավիճակը թեժացել է, ոստիկանները ուժ են կիրառել աշխատակիցներից մեկի նկատմամբ: Նորանշանակ տնօրենը «Էպիկենտրոն»-ին ասել է, որ անկախ ամեն ինչից, պաշտոնավարելու է, նորամարգցիներն էլ եկել են կառավարության շենքի մոտ և  վստահեցրել՝  պայքարելու են այնքան, մինչև նախկին տնօրենը վերադառնա:  

Կառավարության դիմաց այսօր ևս բողոքի տարբեր ակցիաներ էին՝ տարբեր խնդիրներով և պահանջներով: Քաղաքացիների մի խումբ բողոքել է արտակարգ դրությունը երկարաձգելու որոշման դեմ, Սարի թաղի բնակիչները նոր բնակարաններ են պահանջել: Կառավարության շենքի մոտ այսօր հերթական բողոքի ակցիան են անցկացրել Եկմալյան փողոցի անտուն բնակիչները: Ակցիայի ժամանակ քաղաքացիներից մեկը բերման է ենթարկվել:

Բեյրութի նավահանգստի ողբերգական պայթյուններիի հետևանքով զոհվել է 11 հայ, 250-ն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հայտնում է «Արևելքը» ՝ հղում անելով իր աղբյուրներին: Հայաստանի օգնությունը բեյրութահայերին կհասնի շաբաթ օրը՝ հատուկ չվերթով: Նույն ինքնաթիռով Լիբանան կմեկնի նաև պաշտոնական պատվիրակությունը՝ մեր հայրենակիցների կարիքներին տեղում ծանոթանալու համար: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ամեն ինչ անելու են բեյրութի հայերին օգնելու համար: Սփյուռքի հանձնակատարն էլ վստահեցրել է՝ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող մեր հայրենակիցներից ոչ ոք առանց տանիքի չի մնա: «Լիբանանահայությունը հոգեբանական ծանր վիճակում է»,-«Էպիկենտրոն»-ին ասել է Լիբանանի «Արարատ» օրաթերթի խմբագիրը: Զոհերից մեկը նրա հարազատն է:

«Հակահամաճարակային կանոնները հստակ են ու պետք է պահպանվեն», -կառավարության հերթական նիստում հայտարարել է վարչապետը: Դիմակների պարտադիր կրումն օրակարգային է: Եթե այս ճանապարհով չգնանք, ապա այս հաջողության հնարավորությունը ձեռքից բաց ենք թողնելու: «Մենք չենք կարող մեզ նման ճոխություն թույլ տալ»,-ասել է Փաշինյանը: Գործադիրի որոշմամբ կրկին գումար հատկացվեց հակառակորդի հրետակոծությունից տուժած սահմանամերձ համայնքներին: Մեկ այլ որոշմամբ էլ փոփոխվեց գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճում ունեցող քաղաքացիներին զորակոչից տարկետում տալու կարգը:

Հինգշաբթի, 06 Օգոստոսի 2020 16:30

Մուլտիկնիկ 06.08.2020

Published in Մուլտիկնիկ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։