Items filtered by date: Երեքշաբթի, 30 Հունիսի 2020
Երեքշաբթի, 30 Հունիսի 2020 22:15

Էպիկենտրոն 30.06.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 30 Հունիսի 2020 20:15

Անցուդարձ 30.06.2020

Published in Անցուդարձ

Վաղ առավոտյան մեծաթիվ ոստիկաններ ու անվտանգության աշխատակիցներ են հավաքվել Ամուլսար տանող ճանապարհին: «Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ «Լիդիան Արմենիա»-ի հետ պայմանագիր կնքած նոր պահնորդական ընկերության աշխատակիցները զենքով մտել են իրենց կազմավորած դիրքեր: Այնտեղ հավաքված ջերմուկցիները պահանջել են, որպեսզի նրանք գործեն ճիշտ նույն կանոններով ու պայմաններով, ինչպես նախորդը: Երկար բանակցություններից հետո ջերմուկցիների պահանջը բավարարվել է: Ավելի ուշ հաղորդագրություն է տարածել նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը:

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվել է: Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ներկայացել է դատարան և հայտարարել, որ կոնտակտավոր է, պետք է երկրորդ թեստը հանձնի: Պաշտպանական կողմը դատարանին առաջարկել է նիստերի անցկացման համար ապահովել հակահամաճարակային պայմաններ, կամ հետաձգել նիստը: Մեղադրող կողմն առարկել է՝ առաջարկը համարելով նիստը հետաձգելու ևս մեկ պատճառաբանություն: Դատական նիստն ընդմիջվել է,ավելի ուշ՝ հետաձգվել տեխնիկական պատճառներով:

ԱԺ-ն այսօր գումարած արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը: Առաջարկվող փոփոխություններով լուծվելու է բարձր դատարանում առնվազն 12 տարի պաշտոնավարած դատավորների կենսաթոշակի հարցը, ամրագրվելու են դատավորների թափուր տեղերը, կարգավորվելու է ՍԴ նախագահի թափուր տեղի համալրման հարցը: Խորհրդարանն այսօր նաև ուժը կորցրած է ճանաչել հանրաքվեի մասին որոշումը: Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, ինչպես և հայտարարել էին, արտահերթ նիստին չեն մասնակցել:

Կառավարության և Խորհրդարանի տնտեսական բլոկի պատասխանատու պաշտոնյաները շարունակում են պարզաբանել՝ ու՞մ համար և որքա՞ն է ավելանալու գույքահարկը: Ֆինանսների նախարարի խոսքով՝ քաղաքացիները պետք է վերանայեն հարկերի նկատմամբ մոտեցումը: ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահն անդրադարձել է այն մարդկանց խնդրին,որոնց եկամտի միակ աղբյուրը կենսաթոշակն է, և որոնք ի վիճակի չեն լինելու գույքահարկ վճարել: Բաբկեն Թունյանն ասել է, որ թոշակն օրենքով արգելանքի տակ դրվել չի կարող: 2026 թ.-ին, երբ օրենքն ամբողջությամբ կմտնի ուժի մեջ, համայքների բյուջեների եկամուտը կաճի 4 անգամ:

«Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ «Հայրենիք» կուսակցություններն այսօր հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ: «Խոսքը, մասնավորապես, իշխանության յուրացման եւ Սահմանադրական կարգի տապալման դեպքերի մասին է»,- ասել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել է, որ ներկայացված փաստերն առավել քան հիմնավոր են և անբեկանելի:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։