Items filtered by date: Շաբաթ, 24 Հոկտեմբերի 2020
Շաբաթ, 24 Հոկտեմբերի 2020 23:05

Էպիկենտրոն 24.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 24 Հոկտեմբերի 2020 22:00

Ավտո դրայվ 24.10.2020

Published in Ավտո դրայվ

Պատերազմին զուգահեռ՝ Արցախում կյանքը շարունակվում է: Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում այսօր հարսանիք էր: Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական օդուժի կողմից տաճարին հասցված հարվածից հետո սա առաջին պսականդրությունն է այնտեղ: Հովհաննեսի ու Մարիամի միության մասին այսօր բոլորն են խոսում: «Յոթ որդով սեղան նստեք»,«Երջանիկ ու խաղաղ երկրում ապրե՛ք»,- ֆեյսբուքյան օգտատերերի բարեմաղթանքներն էլ հազարավոր են:

Հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութերն անժխտելի պատերազմական հանցագործությունե են: Այս համոզմանն են Արցախի և Հայաստանի օմբուդսմենները: Արման Թաթոյանը հայ ռազմագերիների սպանության տեսանյութերն արդեն ուղարկել է ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ և միջազգային այլ մարմիններ: BBC-ն հետաքննել է մեծ աղմուկ հանած տեսանյութը. գնահատականը նույնն է՝ ադրբեջանցիների կողմից հադրութցի ծերունու և երիտասարդի գնդակահարությունը պատերազմական հանցագործություն է:

Կանադական հերթական ընկերությունը դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային: Զուգահեռ Ուկրաինան է պատրաստվում իր տարածքում արտադրել թուրքական Bayraktar անօդաչուներ,որոնք վերջին օրերին մեկը մյուսի հետևից զգետնվում են Արցախի ՊԲ-ի կողմից: Ռուսական Wargonzo նախագծի Ստամբուլի աղբյուրներն էլ հայտնում են, որ Թուրքիայից 1200 հատուկ ջոկատայիններ են տեղափոխվել Արցախյան ճակատ. ադրբեջանցիներն այլևս չեն կարողանում դիմակայել լեռներում Արցախի աշխարհազորայինների հետ ուղղակի բախմանը:

Աշխարհի հայերը չեն դադարում արդարություն պահանջել: «Իսպանիան պետք է հասկանա ու դատապարտի Արցախում կատարվող հանցագործությունը»,-հայատարարել են Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչները այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ: Մեր հայրենակիցները փակել են Ֆրանսիա-Իսպանիա մայրուղին, որպեսզի այդ կերպ ստիպեն Պեդրո Սանչեսի կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքը ագրեսոր պետություններին: Բողոքի երթ է կազմակերպվել նաև հեռավոր Ավստրալիայում: Հայերը Արցախի ճանաչում են պահանջում:

«Պատերազմից հետո հիշելու ենք լռողներին»,- հայտարարում են Արցախից Երևան տեղափոխված կանայք: Նրանք չեն պատրաստվում դադարեցնել բողոքի ցույցերը.առաջիկայում այցելելու են Հայաստանում գործող միջազգային բոլոր գրասենյակներ:

Արցախի ՊԲ-ն խոցել է Ադրբեջանի բանակի ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգը: Հսկա համակարգի ոչնչացման տեսանյութը քիչ առաջ հրապարակել է ՊՆ մամուլի խոսնակը: Առավոտյան էլ հաղորդվել է, որ ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը: Հայկական կողմը հրապարակել է նաև այլ տեսանյութեր, որոնք պատկերում են հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկան, թշնամու ոչնչացված կենդանի ուժն ու ամրակառուցները:

Հյուսիսային պողոտայում մի խումբ երեխաներ վաճառում են իրենց նկարները՝ հասույթը բանակին փոխանցելու նպատակով: Մայրաքաղաքի սրտում սեղաններ են տեղադրվել, որտեղ էլ երեխաները ստեղծագործում են: Արցախցի ու հայաստանցի երեխաների նկարներում հայկական երկու հանրապետությունների դրոշներն են, զինվորներն ու խաչը: Նկարներն էլ մակագրում են՝ «Հաղթելու ենք»:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։