Items filtered by date: Հինգշաբթի, 07 Նոյեմբերի 2019

Կառավարության նիստին զուգահեռ այսօր ակտիվ էր կառավարության բակը: Դաշնակցական մի խումբ երիտասարդներ Կրթության, գիտության, մշակույթի,սպորտի նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա են անցկացրել, հայտարարել` Արայիկ Հարությունյանն իր ապազգային որոշումներով հատել է կարմիր գիծը և պետք է հեռանա: Ավելի ուշ դաշնակցական երիտասարդներին միացել են Մայր բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողները: Նրանք երթով շարժվել են նախարարության շենքի մոտ, անժամկետ նստացույց սկսել: Արայիկ Հարությունյունյանը, սակայն, հայտարարել է՝ պատրաստ է հրաժարական տալ այն ժամանակ, երբ կկարծի, թե իր լիազորությունները բավարար չի կատարում։ Իսկ սա, ըստ նախարարի, այդ իրավիճակը չէ:

«Մենք շատ հստակ ուղերձ ենք հղում մեր հանրությանը՝ աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի»,-կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նպաստառուների նոր ծրագրի քննարկման ժամանակ: Գործադիրի որոշմամբ՝ մանկատների 300 շրջանավարտների բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվեն: Այս տարի նախատեսվում է բուն զորակոչը սկսել ավելի շուտ՝ դեկտեմբերի 16-ից: Հաշվի է առնվել այն, որ հունվարի առաջին տասնօրյակում գրեթե զորակոչ չի լինում՝ պայմանավորված ոչ աշխատանքային օրերով:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խորհրդարանում ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գալիք տարվա բյուջեն: Պատգամավորներն օմբուդսմենից հետաքրքրվել են ՄԻՊ-ում հաստիքների ավելացման հնարավորությունից: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ ներկայացրել է իր մտահոգությունը փակվող գիշերօթիկների երեխաների ճակատագրի վերաբերյալ: Պատգամավորն ուշադրություն է հրավիրել մի դեպքի վրա, երբ մայրն ասել է, որ եթե երեխային վերադաձնեն ընտանիք՝ չի ընդունելու նրան և թողնելու է շքամուտքում:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։