Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդրանի արտահերթ ընտրության ժամանակ Գագիկ Ծառուկյանը ռեյտինգային ընտրակարգով թեկնածու չի առաջադրվի: Արդյունաբերական քաղաքում Մուլտի Սոլար և Մուլտի Գրուպ Տեքստիլ ընկերությունների բացման արարողության ժամանակ, պատասխանելով լրագորղների հարցերին, ընգծել է Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր, ԱԺ Ծառուկյան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: "Հարգելով նույն ընտրատարածքում այլ թեկնածուների ռեյտնգային ընտրակարգով առաջադրվելու ցանկությունը՝ ես իմ թեկնածությունը չեմ առաջադրի",-ասել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահը ընդգծել է նաև, որ կուսակցության համամասնական ցուցակը ինքն է գլխավորելու, իսկ ցուցակում ընգրկված մյուս թեկնածուների անունները շուտով պարզ կլինեն: Գագիկ Ծառուկյանը պատասխանել է նաև ներքաղաքական բազմաթիվ հարցերի:
"Multi Group" կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ Առինջ Մոլ առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող տարածքում բացվել է միանգամից երկու գործարան՝ արևային համակարգերի և տեքստիլի: Արևային վահանակների նախագծմամբ,արտադրությամբ և տեղադրմամբ զբաղվող Մուլտի Սոլար ընկերության գործարանում ավելի քան 10-ը միլիոն դոլարի ներդրման շնորհիվ կստեղծվի մոտ 200 նոր աշխատատեղ: Արտադրանքի իրացման հիմնական շուկաները կլինեն Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը: Բացված հաջորդ գործարանը Մուլտի Գրուպ Տեքստիլ ընկերության սրբիչի արտադրությամբ զբաղվող գործարանն է: Multi Group-ի ու սիրիական "Սաբաղ գրուպի" հիմնադրած տեքստիլ արդյունաբերության այս գործարանը կթողարկի որակյալ արտադրանք, որի հումքը 100% մաքուր բամբակյա մանվածքն է: Գագիկ Ծառուկյանի ներդրումային հերթական խոշոր ծրագրի մանրամասները՝ առաջարկվող տեսանյութում:
Վերջ ապօրինի շինարարությանն ու հողազավթումներին: Երևանի նորընտիր գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ մայրաքաղաքի ամենամեծ խնդիրներից մեկն ապօրինի շինարարությունն ու հողազավթումներն են: Նրա խոսքով՝ գլխավոր ճարտարապետի պաշտոնը մինչև այս կարվել է քաղաքապետի ճաշակով: Արթուր Մեսչյանը հայտարարել է՝ քանի դեռ ինքը Երևանի գլխավոր ճարտարապետն է, ոչ մի հուշարձան այլևս չի քանդվելու:
Պաշտոնական Երևանն ուշադրությամբ հետևում է Իրանի շուրջ զարգացումներին: Միացյալ Նահանգները նոյեմբերի 5-ից գործարկել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ: Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների փորձագիտական ուսումնասիրություն: Պատժամիջոցների հետևանքների և Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունների մասին խոսել են նաեւ վերլուծաբանները:
Հայաստանի քաղաքացիներն ազատ մուտքի իրավունք կստանան Եվրամիության երկներներ: Արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատարն Ազգային Ժողովում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հստակ ժամկետներ է նշել: Կարեն Նազարյանը, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հարցերին, անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմանը, Իրանի դեմ ուղղված պատժամիջոցներին: Այսօր խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեն է ներկայացրել նաև ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը: Կառույցին հատկացվող միջոցները նախորդ տարվա համեմատ կաճեն 2 միլիարդ 207 միլիոն դրամով:
Խորհրդարանի արտահերթ ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերն այսօր խոսել են իրենց սպասելիքների, մասնակցության ձևաչափի, ընտրացուցակներում ներգրավված հայտնի ու անհայտ դեմքերի մասին: Այս ընտրություններից բոլոր ուժերը մեկ ակնկալիք ունեն՝ արդար ու ազնիվ պայքար, իսկ մինչև ընտական օրը՝ կոռեկտ ու ծանրակշիռ քարոզարշավ: Որ ուժն ի՞նչ առաքելությամբ է խորհրդարան գնալու, ի՞նչ հիմնական նոտայով ու անելիքով և ովքե՞ր են լինելու ՔՊ-ի ցուցակում տեղ գտած հանրապետականները, կպատմի Աիդա Կարապետյանը:
Հղիության վաղաժամ ընդհատում (վիժում)
Ռուսաստանում 2018 թվականը հայտարարված է կամավորների տարի և այդ նպատակով երկրում անցկացվելու է կամավորների մեծամասշտաբ ֆորում: Future team Armenia շարժման ջանքերով՝ 10 հոգանոց թիմով դրան մասնակցելու է նաև Հայաստանը: Մեծամասշտաբ ֆորումին մասնակցելու է մոտ 15 հազար մարդ, փակմանն էլ սպասվում է Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը: Մանրամասները՝ տեսանյութում:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv