Նոր կյանք՝ 66 տարեկան, սև ու սպիտակ կինոնկարին: 21 տարեկան Նարեկն իր 17-ամյա եղբոր հետ գույներ է հաղորդում արդեն սիրված ու հարազատ դարձած հայկական ֆիլմերին: Մոտ 32 000 նկար է գունավորվել Ոսկե Ցլիկ կինոնկարը նորովի ներկայացնելու համար: Սա միակ ֆիլմը չէ, որի վրա աշխատել են տղաները: