Oգոստոսի 25-ին Արցախի Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Նա բերման է ենթարկվել Արցախի ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիքի և լրտեսության հատկանիշներով։