Հաղթողներին վայել ընդունելություն՝ մայրաքաղաքի Ենգիբարյանի անվան մարզադպրոցում: Գլխավոր հերոսները՝ բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանեկան հավաքականի մարզիկներն են: Բոսնիա և Հերցոգովինայում մեր տղաները աննախադեպ ցուցանիշ են գրանցել՝ Եվրոպայի առաջնությունից հայ բռնցքամարտիկները 2 ոսկի,3 արծաթ ու 5 բրոնզ են բերել: Ընդհանուր առմամբ, 17 մարզիկից 10-ը՝ բարձրացել է պատվո հարթակ: