Սևանից լրացուցիչ ջրառի վերաբերյալ որոշումը նախօրեից՝ սոցցանցում ակտիվ քննարկումների առանցքում է: Էկո-ակտիվիստներն ահազանգում են՝ լճի յուրաքանչյուր սանտիմետր իջեցումն անդառնալի հետևանքներ է առաջացնելու: Սակավ տեղումների պատճառով գետերում թեև նվազել է հոսքը, սակայն հավելյալ ջրառի կարիք, ըստ բնապահպանների, չկա: Նոր որոշումը Սևանի մակարդակը կիջեցնի առնվազն 6 սանտիմետր: