Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցած հայ մարզիկներին: Հայրենական սպորտի ղեկավարը շնորհավորել է մեր օլիմպիականներին՝ նշելով, որ թեև Տոկիո 2020-ում մենք մեծացրել ենք մեդալային մարզաձևերի աշխարհագրությունը, բայց մեր մարզիկներից ակնկալում էինք նաև առնվազն երկու ոսկե մեդալ: