Առաջիկայում ճանապարհային երթևեկության օրենսդրությունը կենթարկվի նոր փոփոխությունների: Ոլորտի պատասխանատուները ցանկանում են հասնել երթևեկության անվտանգության համակարգի բարելավմանը: Այդ նպատակով նախատեսվում է մարդաշատ վայրերում երթևեկության արագությունը դարձնել 30 կիլոմետր ժամ: Բացի այդ կթարմացվի ավտոշուկան. հին և ցածր անվտանգություն ունեցող մեքենաների ներկրումը կարող է արգելվել: Փոփոխությունների ռազմավարությունը ներկայացվել է կառավարությանը: