Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մասնակցությամբ դատական նիստը կրկին հետաձգվել է: Գևորգյանը դատարան չի ներկայացել, քանի որ նույն պահին մասնակցել է ԱԺ նիստին՝ որպես «Հայաստան» խմբակցության պատգամավոր: Մեղադրող դատախազը հետաձգման պատճառը հարգելի չի համարել և հայտարարել է, որ աշխատանքային պարտականությունների կատարումը չի կարող հիմք լինել դատերին չներկայանալու համար: