Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հնդկական՝ դելտա շտամի 25 դեպք: Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը հունվարից մինչև հիմա բրիտանական շտամի 14 և դելտա տեսակի 25 դեպք է հայտնաբերել: Հայաստանում կորոնավիրուսի վիճակագրությունը գնալով մեծանում է, ինչի հետևանքով մեկ ամսով «կանաչ գոտում» հայտնված մեր երկիրը նորից մոտենում է վտանգավոր՝ «կարմիր գոտուն»: