Երկուշաբթի, 02 Օգոստոսի 2021 18:55

Պատմական նվաճում Տոկիոյում.Արթուր Դավթյանն արժանացավ բրոնզի,«Ճերմակ արջը» եզրափակիչում է

Հաղթական օր հայ օլիմպիականների համար: Հայաստանը Տոկիոյում նվաճել է առաջին բրոնզե մեդալը և ապահովել առնվազն մեկ արծաթ: Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առանձին վարժությունների հենացատկի եզրափակիչում հավաքել է 14.733 միավոր և գրավել երրորդ հորիզոնականը: Փայլուն ելույթներ է ունեցել նաև «Ճերմակ արջը»: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիոյի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 97 կգ քաշային կարգի եզրափակիչ,որտեղ կմրցի Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի հետ: Արթուրն այսօր հաղթել է իր բոլոր 3 մրցակիցներին: Վաղը բրոնզի համար կպայքարի նաև մեր մյուս ըմբիշը՝ 77 կգ քաշային Կարապետ Չալյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2022 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։