Արցախից Հայաստան եկած բազմաթիվ քաղաքացիներ բնակարանի խնդրի առաջ են կանգնած: Նրանց մի մասը ծանոթների տներում են տեղավորվել, մյուս մասն էլ վարձով է բնակվում: Շատերը կորցրել են Արցախում իրենց տները, բազմաթիվ մարդիկ էլ անվտանգության նկատառումով վերադառնալու հնարավորություն չունեն: Բնակարան գտնելու ակնկալիքով մեր հայրենակիցները դիմում են Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ: