Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2019 16:31

«Եթե հրաժարական չտաս, մեղադրանք կառաջադրվի».ո՞վ է զգուշացրել Հրայր Թովմասյանին

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է ՀՔԾ-ն: Խոսքն այն նույն քրեական գործի մասին է, որով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաև Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին: Այսօր առավոտյան ՍԴ էին այցելել ՀՔԾ քննիչները՝ հենց աշխատանքի վայրում Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար: Թովմասյանի հարցաքննությանը զուգահեռ դատարանի բակում բողոքի ակցիա է իրականացվել: ՍԴ նախագահն ունեցել է շատ բարձր տրամադրություն, նա հրաժարվել է ցուցմունք տալուց և ասել, որ առաջադրված մեղադրանքն իր կյանքում ոչինչ չի փոխում: «Ինձ 6 ամիս առաջ զգուշացրել էին՝ եթե հրաժարական չտաս, մի օր մեղադրանք կառաջադրվի»,-լրագրողներին ասել է Հրայր Թովմասյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։