«Հանրությունն իրավունք ունի իմանալ, թե արդարադատություն իրականացնող անձիք ովքեր են: Դրա համար մենք դատական օրենսգրքում ներառել ենք դատավորների թեկնածուների ստուգման որոշակի մեխանիզմներ»,- լրագրողներին ասել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա ընդգծել է, որ նման մեխանիզմների ներդրումը շարունակվելու է, նաև կարգապահական պատասխանատվության ինստիտուտն է կատարելագործվելու: Նախարարն այսօր մասնակցում էր Քրեական օրենսգրքի նախագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի անդամների և Եվրախորհրդի միջազգային փորձագետների հետ հանդիպմանը: Քրեական արդարադատության բարեփոխումներին աջակցող ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության և Եվրոպայի խորհրդի կողմից: