Items filtered by date: Երկուշաբթի, 02 Օգոստոսի 2021
Երկուշաբթի, 02 Օգոստոսի 2021 22:00

Էպիկենտրոն 02.08.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Դատարանների չաշխատելու պատճառն ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերից մեկի շրջանակում համակարգիչների առգրավումն է,հայտարարել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը: Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձել է նաև Ռուբեն Վարդազարյանի գործին, նշել, որ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վեճի գործընթացում ԲԴԽ-ն որևէ կողմ չէ:

Բուռն և լարված մթնոլորտում աշխատանքն է սկսել Հայաստանի 8-րդ գումարման ԱԺ-ն: Արարողակարգային ելույթներից և երդման տեքստերից հետո կրքերը կտրուկ թեժացել են. ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները պահանջել են ազատ արձակել իրենց կալանավորված գործընկերներին: Քննարկվել է նաև ԱԺ նախագահի ընտրության հարցը: Փակ-գաղտնի քվեարկությամբ այս պաշտոնում ընտրվել է Ալեն Սիմոնյանը: Ընդդիմադիր երկու դաշինքները բոյկոտել են նիստը և չեն մասնակցել խոսնակի ընտրությանը: Նիստի մեկնարկից կարճ ժամանակ անց Հանրապետության նախագահը նշանակել է նաև կառավարության ղեկավարին: Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Արմեն Սարգսյանը վարչապետ է նշանակել Նիկոլ Փաշինյանին:

Սահմանափակվել է լրագրողների տեղաշարժը, պատգամավորները նիստերի դահլիճ են մտել անվտանգության սարքերի միջով: Բացի այդ, խորհրդարանի շենքի շուրջ բազմապատկվել է ոստիկանների, ներսում՝ անվտանգության աշխատակիցների թիվը:Ինչո՞վ են պայմանավորված այս սահամանափակումները և ինչո՞ւ է «Հայաստան» դաշինքի պատգամավորը փորձել նիստերի դահլիճ մուրճ տանել՝ կպատմի Իզաբելլա Հովհաննիսյանը:

Հաղթական օր հայ օլիմպիականների համար: Հայաստանը Տոկիոյում նվաճել է առաջին բրոնզե մեդալը և ապահովել առնվազն մեկ արծաթ: Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առանձին վարժությունների հենացատկի եզրափակիչում հավաքել է 14.733 միավոր և գրավել երրորդ հորիզոնականը: Փայլուն ելույթներ է ունեցել նաև «Ճերմակ արջը»: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիոյի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 97 կգ քաշային կարգի եզրափակիչ,որտեղ կմրցի Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի հետ: Արթուրն այսօր հաղթել է իր բոլոր 3 մրցակիցներին: Վաղը բրոնզի համար կպայքարի նաև մեր մյուս ըմբիշը՝ 77 կգ քաշային Կարապետ Չալյանը:

Ծաղկաձորյան հրաշքը՝ ճոպանուղին, շարունակում է հյուրընկալել բազմաթիվ զբոսաշրջիկների: Ձմռանն ընդառաջ այն կրկին վերազինվում է,կատարվում են անվտանգությունն ապահովող աշխատանքներ:ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոշոր ներդրումների շնորհիվ այն տարեցտարի ավելի է բարեկարգվում՝ հազարավոր այցելուներին ներկայանալով նորովի:Այս տարի նախատեսվում է ճոպանուղու տարածքում նաև հյուրանոց կառուցել: Սա միակ նորությունը չէ: Ի՞նչ փոփոխություններ են սպասվում զբոսաշրջության և լեռնադահուկային սպորտի միջազգային կենտրոն Ծաղկաձորում և ի՞նչ ծառայություններից կարելի է օգտվել ամռան սեզոնին: Մանրամասները տեսանյությում:

Տոկիոյի օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում այսօր մրցահարթակ են դուրս եկել օլիմպիական չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն ու 75 կգ քաշային Կարապետ Չալյանը: Մեր երկու ըմբիշներն էլ բավականին հաջող են հանդես եկել և այսօր՝ ավելի ուշ,կմրցեն արդեն կիսաեզրափակիչներում:Նրանց ելույթները Տոկիոյից ներկայացնում են իմ գործընկերներ Արամ Մանուկյանը և Մհեր Կիրակոսյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։