Արգիշտի արքայի հիմնած Էրեբունի ամրոցը, ավելի հին է, քան Հռոմի Կոլիզեյը: Թանգարանը նորարարական ծրագրով հավակնում է գրավչության կենտրոն դառնալ համաշխարհային զբոսաշրջության համար: Շուտով տեխնոլոգիական լուծումների շնորհիվ մարդիկ կկարողանան այցելել Արգիշտիի՝ 360աստիճան ձևաչափով վերակազմված ամրոց՝ հենց արքայի ուղեկցությամբ:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցած հայ մարզիկներին: Հայրենական սպորտի ղեկավարը շնորհավորել է մեր օլիմպիականներին՝ նշելով, որ թեև Տոկիո 2020-ում մենք մեծացրել ենք մեդալային մարզաձևերի աշխարհագրությունը, բայց մեր մարզիկներից ակնկալում էինք նաև առնվազն երկու ոսկե մեդալ:
Աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Խանջյան համայնքի 9 բնակիչ: Տուժածները հայտարարել են, որ թունավորվել են խմելու ջրից: Նրանց անմիջապես հոսպիտալացրել են: Մասնագետներն այժմ փորձում են պարզել թունավորման օջախը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv