Items filtered by date: Հինգշաբթի, 12 Օգոստոսի 2021
Հինգշաբթի, 12 Օգոստոսի 2021 21:51

Էպիկենտրոն 12.08.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Նոր խստացումներ՝ COVID 19-ի դեմ չպատվաստելու դեպքում: Խստացումները վերաբերելու են ինչպես գիտակրթական ոլորտում, պետական մարմիններում աշխատողներին, այնպես էլ հանրային ծառայութուններ մատուցող անցանձ: Այս մասին կառավարության նիստից հետո հայտարարել է առողջապահության նախարարը: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ այդ հաստատությունների չպատվաստված աշխատակիցներն ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ են հանձնելու: Արդարադատության նախարարը ճեպազրույցի ժամանակ խոսել է նախօրեին խորհրդարանում լրագրողների նկարահանումները սահմանափակելու միջադեպի և մի շարք այլ հարցերի մասին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն էլ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է կոմունիկացիաների բացման խնդրին և ներկայացրել գործարկվող երկաթգծի երթուղին:

 

Հինգշաբթի, 12 Օգոստոսի 2021 21:25

Լյուֆտհանզան կրկին Հայաստանում է

Երկարատև դադարից հետո Լյուֆտհանզա խումբը կրկին Հայաստանում է: Գերմանական ավիաընկերությունն ամռան համար առաջարկում է շաբաթական մինչև տասնվեց չվերթ Հայաստանից դուրս և դեպի Հայաստան: 280 ուղղություն, ավելի քան 100 երկիր. մեր հայրենակիցները կարող են մեկնել Վիեննա, Ֆրանկֆուրտ, Բրյուսել, Քյոլն և այլն: Երևան-Ֆրանկֆուրտ առաջին չվերթը կմեկնարկի վաղը:

Տոկիոյի օլիմպիական խաղերն են ամփոփել մարմնամարզության Հայաստնի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ու օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը: Նրանք նշել են, որ օլիմպիական խաղերն անցել են հետաքրքիր ու լարված պայքարում, իսկ այն բրոնզը որ նվաճել են ոսկու արժեք ունի:

Հայաստանի Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում քննարկել է տարածաշրջանի ռազմական իրավիճակը և նշել՝ կարևոր է, որ տարածաշրջանում խաղաղություն պահպանվի: Շոյգուն հավաստիացրել է, որ Հայաստանն առանցքային դաշնակից է Ռուսաստանի համար Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում:

 

Կառավարության որոշմամբ, մայրաքաղաքում հիպոտեկային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը աստիճանաբար կդադարեցվի: Փոխարենը այն կգործի մարզերում: Օրենքը ուժի մեջ կմտնի 2022թ-ի հունվարի 1-ից: Գործադիրի ղեկավարի դիտարկմամբ, օրենքում փոփոխություն կատարելու նպատակը՝ չորրորդ գոտիներում՝ Երևանի ծայրամասերում և մարզերում բնակարանաշինության խթանումն է: Մինչև օրակարգի հարցերին անդրադառնալը վարչապետը խոսել է տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու քայլերի մասին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի սահամանագծման և սահմանազատման վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է: Վարչապետի գնահատմամբ, եթե ՀԱՊԿ-ի համար ընդունելի չէ դիտորդական առաքելությունը, ապա այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։