Items filtered by date: Շաբաթ, 09 Մայիսի 2020
Շաբաթ, 09 Մայիսի 2020 22:00

Էպիկենտրոն 09.05.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Նախկին ԽՍՀՄ երկրներից Բելառուսը միակն է,որը պանդեմիայի պատճառով չի չեղարկել Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթն ու տոնական մյուս միջոցառումները: Զորահանդես, ավիաշքերթ, ժամանակակից սպառազինության ցուցադրություն. Բելառուսի նախագահի հետ հաղթական շքերթին հետևել են վետերանները, նաև հարյուրավոր քաղաքացիներ ու պաշտոնյաներ: Մինսկում անցկացված Հաղթանակի հանդիսավոր շքերթը, ցուցադրման բացառիկ իրավունքով, հեռարձակվել է «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Հայաստանի Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակին: Արտակ Դավթյանն անդրադարձել է սահմանին տիրող վիճակին, վստահեցրել՝ վիճակը կայուն է, կրակոցներ լինում են, բայց հայկական կողմը զսպում է հակառակորդին:Գեներալը նաև անդրադարձել է սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին:

Մայիսի 9-ը Արցախի տոնացույցի կարևորագույն օրերից է: Ավանդաբար գլխավոր տոնակատարությունները հյուրընկալում են Ստեփանակերտն ու Շուշին, սակայն համավարակով պայմանավորված այս տարին տարբերվել է, անփոփոխ է եղել միայն հաղթական տրամադրությունը: Հայաստանի վարչապետը, Արցախի գործող, ընտրված ու երկրորդ նախագահները տիկնանց հետ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Հաղթանակի տոնին նվիրված միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է «Հաղթանակ» զբոսայգում: Հայաստանի պետական այրերն ու հոգևոր դասը, նախագահի և կաթողիկոսի գլխավորությամբ, այցելել են հուշահամալիր: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդն ու բարձրասիճան պաշտոնյաները անմար կրակի մոտ հարգանքի և երախտագիտության տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Այնուհետև տեղի է ունեցել պատվո երթ՝ վետերանների մասնակությամբ, ինչին հետևել է Հաղթանակի օրվա օդային շքերթը:

Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից ծաղկեպսակներ է դրել և հարգանքի տուրք մատուցել Երկրորդ աշխարհամարտում, ինչպես նաև Արցախյան ազատամարտում զոհված և անհետ կորած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձաններին: Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել մոմավառության արարողություն:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սոցիալական խոշորամասշտաբ նախաձեռնության շրջանակում առաջին անհրաժեշտության սննդամթերք է հատկացրել Կենտրոն վարչական շրջանի ԵԿՄ անդամներին: Բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության գործում մեծ ավանդ ունեցող ազատամարտիկների դերը՝ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է դժվարին այս ժամանակաշրջանում օգնության ձեռք մեկնել հայրենիքի պաշտպաններին: Սոցիալական ակցիային զուգահեռ մայրաքաղաքում, մասնավորապես, Նուբարաշեն համայնքում շարունակվել են ախտահանման աշխատանքները:

Մայիսյան եռատոնի առթիվ ուղերձ է հղել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը: Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Հայաստանի,Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցներին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման առթիվ և նշել, որ մենք չափազանց թանկ գին ենք վճարել այսօրվա խաղաղության համար և պարտավոր ենք սրբությամբ պահպանել իրենց կյանքը հայրենիքին անմնացորդ նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակը:

Հաղթանակի օրը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Հայրենական Մեծ պատերազմի վետերան 98-ամյա Ամասիկ Հակոբյանին: Ջերմ մթնոլորտում անցած հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ամասիկ Հակոբյանին հաղթանակի օրվա առթիվ, վետերանին մաղթել է քաջառողջություն և ասել, որ անհամբեր սպասում է նրա 100-րդ հոբելյանին: ԲՀԿ նախագահը նաև դրամական աջակցություն է տվել Ամասիկ պապին՝ բարձր գնահատելով նրա մասնակցությունը 2-րդ համաշխարհային պատերազմին:

Հաղթանակի օրը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Հայրենական Մեծ պատերազմի վետերան 98-ամյա Ամասիկ Հակոբյանին: Ջերմ մթնոլորտում անցած հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ամասիկ Հակոբյանին հաղթանակի օրվա առթիվ, վետերանին մաղթել է քաջառողջություն և ասել, որ անհամբեր սպասում է նրա 100-րդ հոբելյանին: ԲՀԿ նախագահը նաև դրամական աջակցություն է տվել Ամասիկ պապին՝ բարձր գնահատելով նրա մասնակցությունը 2-րդ համաշխարհային պատերազմին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։